Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Յուրի Բաղդասարյանի, անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու գործի վարույթը կարճվել է:
Թույնը վերահսկում է հոդերում բորբոքային պրոցեսները, որն էլ նպաստում է արտրիտի զարգացմանը: Թույնն իր մեջ պարունակում է այնպիսի մոլեկուլներ, որոնք բարձրացնում են գլյուկոկորտիկոիդ հորմոնների կոնցենտրացիան, որոնք էլ կարգավորում են բորբոքային պրոցեսը:
«Լույս» հիմնադրամի կրթաթոշակով Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Արամ Մուղալյանի և նրա ընկերների գործի վերաբերյալ հրապարակումը մեծ աղմուկ էր բարձրացրել և առաջացրել հասարակության լայն շրջանակների դժգոհությունը իրավապահ մարմինների գործունեության վերաբերյալ:
Մեղրու տարածաշրջանի Լեհվազ գյուղը կարելի է համարել միակ համայնքը, որտեղ բնակչության թիվը ոչ թե նվազում, այլ աճում է:
Հայաստանի գյուղացիներն այս տարի ավելի քիչ կարտոֆիլ են ցանել, քան անցած տարի: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ 2013-ին կարտոֆիլի ցանքատարածությունները 30,358 հա են՝ 2012-ի համեմատ1.9%-ով ավելի քիչ:
Սպիտակ տան ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել այլ ռազմական հնարավորությունները, բացի զորքեր ուղարկելուց:
«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 22-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից Նորագավիթ և Ներքին Շենգավիթ թաղամասերի հարակից տարածքներից հավաքվել և այրելու միջոցով ոչնչացվել է 61 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
Այս պահին դեռևս երեք ակտիվիստները գտնվում են ոստիկանությունում, և Վահագն Մինասյանի խոսքով՝ նրանց երեք ժամը դեռ չի լրացել, ու սպասում են, որ լրանալուն պես նրանց բաց կթողնեն:
Տրիպոլիում ամիսներ շարունակ լարվածությունը պահպանվում է քաղաքի սուննիների եւ ալավիների միջեւ:
Գյուղական տարածքներում փոփոխություններ ևս նկատվում են: Մասնավորապես, Ախուրյան համայնքի բնակիչները նշում են, որ աղբատար մեքենան գյուղ գալիս է շաբաթը երկու անգամ` երեքշաբթի և շաբաթ օրերին:
«Դա հնարավոր է իրականացնել եւ դա նրանց (ԱԽ մշտական անդամներին) կստիպի բարեփոխումներ անցկացնել»:
Բիթլերն իրենց սերնդի ամենասիրված խմբերից էին, և ամեն իր, որն առնչություն ունի երաժիշտների հետ, երկրպագուների համար շատ թանկ արժեք է։ Լեգենդար «բիթլ» Ջոն Լենոնի պիջակն ու ինքնագիրները վաճառվել են աճուրդում:
Թուրքիան սպառնացել է Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի պատգամաւորներին իրավունք չտալ 2015-ին Թուրքիայի Գալիպոլի (Չանաքքալե) քաղաքում կայանալիք արարողություններին մասնակցելու:
Commercial Real Estate Companies Rating 2013 վարկանիշի համաձայն՝ «Տաշիր» ընկերությունների խումբը զբաղեցրել է առաջին տեղը՝ Ռուսաստանի առևտրային անշարժ գույքի ոլորտում գործող դևելոփերական ընկերությունների ցանկում։
Կարմիր Խաչի գրասենյակի հետ հայկական կողմի հանդիպումը այսօր Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի մասով անցել է անարդյունավետ:
Նա շեշտեց, թե ՀՀ առջև ծառացած հարցերը՝ օֆշորը, կոռուպցիան, արտագաղթը, կլուծվեն միավորմամբ. «Եթե մենք ուժեղ լինենք, այս սեպտեմբեր ոչ թե թեժ աշուն է սպասվում, այլ՝ հրամայական պայքար»:
Օգոստոսի 23-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 36-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրի երկաթյա արգելապատնեշին:
Օգոստոսի 23-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը առանձին հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Դեմթյու Դեսալեյնիի և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Լորենցո Կարաֆիի հետ:
Հստակություն մեր խոսքի, մեր պահանջի մեջ եղել է: Կարող է իմ առոգանությունը, իմ ակցենտը ոմանց ռոմանտիկայի գիրկը հրավիրի, բայց ես կարծում եմ, որ մենք շատ հստակ ասել ենք, որ 80-ը 20-ի դիմաց մենք հաղթել ենք նախագահական ընտրություններում:
Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը երեքշաբթի քվեարկել էր իր իսկ լիազորությունները դադարեցնելու օգտին:
Օգոստոսի 19-ին, ժամը 14.25-ին Իջևանի ՀՓԾ-ից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ենոքավան գյուղում խոտով բարձված ավտոմեքենա է այրվում:
Չնայած այն բանին, որ հողամասի աճուրդը նշանակված է օգոստոսի 26-ին, այսօր կայքի նկարահանող խումբը եղել է Տաշտուն գյուղի տարածքում և փաստել է, որ ապօրինի շինարարական աշխատանքները շարունակվում են:
Արմավիրի մարզպետարանի կրթության բաժնի պետ Անդրանիկ Թովմասյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ, նախորդ տարվա համեմատ, առաջին դասարանցիների թիվն ավելացել է 430-ով:
Օգոստոսի 23-ին, ժամը 11.58-ին ահազանգ է ստացվել որ Երևանի Մուրացանի փողոցի թիվ 115/6 հասցեի մոտակայքում «Օպել» մակնիշի 35SL957 պ/հ ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարներ օգնությունը:
Ես խորապես համոզված եմ, որ այս համակարգի դեմ խաղ չկա այն պատճառով, որ երբ ներկայացրի կուսակցություններին, պատկերացրեք (այդպիսի բան հայ իրականության մեջ շատ քիչ է լինում), միանգամից 6 կուսակցություն համաձայնեց, որ դա իսկապես բացարձակ արժեք է, և նրանք դարձան համահեղինակ:
Ազատության հրապարակում դեռևս շարունակվում է «Ժառանգություն» կուսակցության՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման 23-րդ տարեդարձին նվիրված հանրային ժողով-համերգը:
Տրանսպորտային ծառայություններ մատուցող որոշ ընկերություններ կրկին պահանջում են բարձրացնել տրանսպորտի սակագինը։
Գեղարքունիքի մարզում այս պահին մեծ թափով իրականացվում են հացահատիկի բերքահավաքի աշխատանքները:
Օգոստոսի 23-ին տեղի է ունեցել ռեժիսոր Լուսինե Գևորգյանի «Հաղարծին» ֆիլմի օն-լայն պրեմիերան: Ֆիլմում փորձ է արվել լույս սփռել վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության այս անկրկնելի հուշարձանի հիմքում դրված բացառիկ կոդերին՝ գաղտնագիտության տեսանկյունից:
Այսօր Ազատության հրապարակում հրավիրած «Ժառանգության» հավաքի ժամանակ ելույթ ունեցավ բանակում զոհված Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Աշխարհիկ Ստեփանյանը: Հիշեցնենք, որ նա էր իր կնոջ հետ որոշել զոհված զինվորի դին բերել Պաշտպանության նախարարության շենքի մոտ: