Կա խոզը, որը լափում է, տարել՝ տունը առյուծ է կապել, թե տեսեք` ինչ հզոր մարդ եմ ես, առյուծների տեր եմ, ես էլ առյուծ եմ: Լսի´ր, կողքինիդ արդեն փիսիկ ես դարձրել, որովհետև ոչ մի առյուծ չի լափում այնքան, որքան դու: Բայց ախր դու էլ փիսիկ ես, մի հատ փըշտ ասենք, փախչելու ես:
Ճշմարտությունները, որ կան կրոնական ուսմունքներում, միևնույն է, այնքան են աղավաղված ու շրջված,- գրում է Ֆրեյդը,- որ բազում մարդիկ չեն կարողանում դրանցում ճշմարտություն ճանաչել:
Օգոստոսի 22-ին, ժամը 18.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ.Խորենացի փողոցի թիվ 27ա շենքի 12-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ձմերուկը պարունակում է 0,7 տոկոս պեկտինային նյութեր և մոտավորապես նույն քանակի սպիտակուցներ, նաև ոչ մեծ քանակությամբ բջջանք։ Պտղամիսը հարուստ է մագնիումով` 215 մգ 100 գ հումքի մեջ, պարունակում է նաև կալցիում` 14 մգ, ֆոսֆոր` 75 մգ, երկաթ` 1 մգ։
Ռուբիկ Մնացականյանը շատ վրդովված պահանջում էր պարզապես մարդկային հարգանք դրսևորել իրենց հանդեպ: «Մենք գնացել ենք կռվել ենք ձեր բոլորի համար, որ չկրկնվի 15 թիվը, մենք չենք կռվել նրանց աթոռների համար, որ հիմա նստել են, մեզ էլ ասում են՝ ձեզ ո՞վ էր ասում գնայիք պատերազմ, չգնայի՛ք»,- ասաց նա:
Այսօր՝ օգոստոսի 22-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» դոլարի միջին փոխարժեքը կազմել է 406.31 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.07%-ով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 4 միլիոն 350 հազար դոլար։
Օգոստոսի 22-ի առավոտյան մահացու ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում: Ըստ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի, ժամը 09:20-ի սահմաններում 30-ամյա Վաղինակ Գևորգյանը, ով հանդիսանում է Կապս համայնքի բնակիչ, վարելով Mercedes մակնիշի 06 ԼՍ 108 համարանիշի ավտոմեքենան, Մարմաշեն գյուղում վրաերթի է ենթարկել 46-ամյա Արտյոմ Մկրտչյանին: Տղամարդը տեղում մահացել է:
Արդեն տևական ժամանակ է, ինչ ադրբեջանական զինուժը կրակոցներ է արձակում սահմանակից Տավուշի մարզի գյուղերի ուղղությամբ: Հերթական դեպքը տեղի է ունեցել երեկ, երբ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Չինարի և Բերդավան գյուղերի ուղղությամբ:
Ժամը 17.30-ի դրությամբ ՀՀ շտապօգնության ավտոմեքենաները Երևանի «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխել 1981 թ. ծնված Արամ Չախոյանին, 1983 թ. ծնված Էդուարդ Սարգսյանին, իսկ 1987 թ. ծնված Աննա Պողոսյանին` «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Տիգրան Վիրաբյանի ձերբակալությունից հետո Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետի պաշտոնը թափուր է, սակայն օգոստոսի 24-ին, ժամը 14:15-ին տեղի կունենա այդ պաշտոնի համար Քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը:
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ճանապարհները, մեղամ ասած՝ գտնվում են խայտառակ վիճակում: Քարուքանդ եղած հսկա փոսերը վերջնականապես լցրել են սևանցի վարորդների, և ընդանրապես՝ քաղաք այցելողների համբերության բաժակը:
Մարզպետը հավելել է, թե կան մանկավարժներ, ովքեր մեկ էլ տեսար զբաղվում են քաղաքականությամբ, դա անթույլատրելի է, դա չէ նրա կոչումը, կարեւորը իսկապես մանկավարժությամբ զբաղվելն է:
Իրականում փակուղին մարդու մեջ է, որովհետև, ճիշտ է, Հայաստանում շատ դժվար է, բայց դրսում առավել դժվար է, որովհետև չեք կարող պատկերացնել, թե այլ երկրներում որքան նկարիչներ կան, ու այդ դաշտ մուտք գործելը որքան բարդ է:
Այսօր ժամը 16:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի նորակառույց եկեղեցու տարածքում հրդեհ է բռնկվել: Տարածքն ամբողջապես չոր էր, որի պատճառով կրակն արագ է տարածվել:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օգոստոսի 21-ի հրամանագրով Արա Սահակյանը նշանակվել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
«Զորքը բերում են՝ մասնավորի շահերը պաշտպանելու` երեխաների, ծերերի, երկրորդ համաշխարհայինի վետերանի դեմ»,- ասել է Տիգրան Խզմալյանը:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Չեխիայի Հանրապետության Կարլովի Վարիի երկրամասի պատվիրակությանը` նահանգապետ Յոզեֆ Նովոտնիի ղեկավարությամբ:
Նախաձեռնության անդամներից մեկն էլ բղավում էր, թե հարգելու խնդիր չկա` պահանջներ են դրված: «Էս երկիրը նման վիճակի հասցնող իշխանության հետ չունեմ հարգանքով խոսելու»,- ասաց երիտասարդը` դիմելով Օհանյանին, ինչին հետևեց բողոքավորների ծափահարությունը, սուլոցները:
Օգոստոսի 22-ին ժամը 14:00-ին ավտովթար է տեղի է ունեցել Գյումրիի Տերյան փողոցում: Բախվել է միանգամից 3` «Վազ» 21 07 մակնիշի, «Գազ 24» և «Մերսեդես C 240» մակնիշների մեքենաները:
Այս օրերին Երևանում էին գտնվում Մոսկվայի Երկրի ֆիզիկայի ինստիտուտի մասնագետները, որոնք շուրջ 30 տարի առաջ նախագծել ու տեղադրել են Գառնու դիտարանի եզակի դեֆորմոմետրը։
Մենք բաց ենք Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության համար, սակայն այժմ այդ մասին խոսելը վաղաժամ է:
Նյու Յորքում բնակվող վրացի նկարիչ Ռոման Կրիխելին մոտ ժամանակներս վաճառքի է հանելու իր հերթական աշխատանքը՝ «Աշխարհի ամենաչքնաղ կին» նկարը:
ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որը թելադրված է 2014 թ. պարտադիր կուտակային բաղադրիչի մեկնարկին կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար հավասար հնարավորություններ ստեղծելու, մասնակիցների ռեեստր վարողի ծախսը նվազեցնելու անհրաժեշտությամբ:
«Պետության խնդիրն է ապահովել, որպեսզի որևէ լավ սովորող ուսանող վարձի պատճառով չզրկվի կրթության հնարավորությունից կամ դուրս չմնա բուհից: Հավատացած եղեք, որ այդ ուղղությամբ ամեն ինչ անելու ենք»,- վստահեցրել է Արմեն Աշոտյանը:
Եգիպտոսի դատախազությունն արտոնել է բանտից Մուբարաքի ազատ արձակումը:
Արամի մայրը` Վարդուհի Շափաղաթյանը, պնդում է, որ չհիմնավորված մեղադրանք են ներկայացրել որդու նկատմամբ, ինչի արդյունքում երիտասարադը չորս ամիս է, ինչ կալանավայրում է:
Այս մասին նշված է 25-ամյա դատապարտյալի գրավոր հայտարարությունում:
Հայաստանն ընտրել է ԵՄ-ին ինտեգրվելու առավել կոշտ, քաղաքական և տնտեսական տարբերակը, ինչը բացառում է Ռուսաստանի հետ քաղաքական և տնտեսական միությունը: Ռուսաստանը Բաքվում ցույց տվեց, որ պատրաստ է այդ սցենարին և դրանից ողբերգություն չի սարքի:
168.am-ը փոխքաղաքապետից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է դժգոհում, որ բողոքի են դուրս եկել նաև ակտիվիստները: Ի պատասխան նա նշեց. «Ես դժգոհություն չունեմ: Եկել եմ մարդկանց լսելու: Ես ցավ եմ ապրում… ցավ եմ ապրում, որ անհայտ մարդիկ, անհասկանալի պահանջներ են ներկայացնում: Նման կերպով մենք աշխատել չենք կարող»:
Պարզվում է, որ Իբրահիմբեկովն ունի նաև green card, ինչը նրան տալիս է ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու իրավունք: