Ռուսաստանը վերջնագիր է ներկայացրել ժողովրդին, մենք դեռ խաղ ենք խաղում. գազի ճգնաժամ, տնտեսական ծանր անկում. դարձրել են խամաճիկային պետություն. Դավիթ Անանյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Մի կողմից՝ մենք ունենք դաշնակից Ռուսաստանի Դաշնություն, որի քաղաքական բազմաթիվ հարցադրումներ կան, բայց քանի որ այսօր ռևերանսային փոխհարաբերություններ են, այն, ինչ տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերություններում, քաղաքական փոխհրաձգություն են: Ռուսաստանն արդեն քաղաքական վերջնագիր է ներկայացնում՝ ընտրե՛ք՝ ԵԱ՞ՏՄ, թե՞ ԵՄ, քանի որ եվրոպական բարձրաստիճան ղեկավարությունը թշնամական վերաբերմունք է ցուցաբերում Ռուսաստանի դեմ: 
  • Մենք առաջնորդվելով միայն քաղաքական նկատառումներով, չնախապատրաստելով որևէ իրական տնտեսական, իրական ու անվտանգային այլընտրանք՝ սրընթաց գնում ենք Ռուսաստանի հետ առճակատման, անգամ թշնամանքի: Ռուսաստանը ներկայացրել է վերջնագիր, իսկ մենք դեռ խաղ ենք խաղում:
  • Ռուսաստանից պոկվելը Փաշինյանի քաղաքական հանձնառությունն է, իշխանության մնալու, իրեն մատուցված ծառայությունների գինը, որն ինքը պետք է վճարի:

Կարդացեք նաև

  • Ռուսաստանի առանձին չինովնիկների խոսույթը չի նպաստում հայ-ռուսական հարաբերությունների կարգավորմանը:
  • Մենք ՀԱՊԿ-ին հարցեր ունենք 2022թ.-ի հետ կապված, Ռուսաստանին հարցեր ունենք իրենց՝ Արցախում խաղաղապահ ներկայության հետ կապված:
  • Ռուսաստանն իր օրակարգը թելադրել է, բայց Հայաստանը դեռ ասելիք չունի: Փաշինյանի այցի օրակարգը հստակեցված է, Պեսկովն արդեն իսկ հայտարարել է՝ Մոսկվայում առաջիկա հանդիպման ընթացքում ինչ է քննարկվելու. Ռուսաստանը շատ արագ պատասխաններ է ուզում: Ռուսները չեն ընդունել այս իշխանությունների վերարտադրությունը, չեն շնորհավորել Փաշինյանին և գնում են առճակատման ճանապարհով: Ռուսաստանին հետաքրիր է ընդամենը մի բան՝ հայ ժողովուրդն ի՞նչ է մտածում: Ըստ էության Ռուսաստանը վերջնագիր դրել է ոչ թե իշխանության, այլ հայ ժողովրդի առջև:
  • Փաշինյանն Ալիևի պահանջած Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ուզում է իրականացնել իր նպատակների համար: Հաճախակի սահմանադրական հանրաքվե անցկացնել չի կարող:
  • Հետագայում թե՛ Փաշինյանը, թե՛ սահմանազատման հանձնաժողովի անդամները, թե՛ այն բոլոր չինովնիկները, ովքեր միտումնավոր անգործություն են ցուցաբերել կամ մասնակցել են տարածքների հանձնման գործընթացին, պատասխանատվություն են կրելու առանց հանրաքվեի, առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու՝ Հայաստանից տարածքներ զիջելու համար:
  • Երբ առկա փաստաթղթերն ու իրավապայմանագրային հարաբերություններն ուսումնասիրում ես, տեսնում ես՝ 102-րդ ռազմաբազան հեշտ դուրս եկող կառույց չէ: Բայց այդ նախապատրաստված հարցը ռուս լրագրողը Պուտինին տվեց, որպեսզի Պուտինը հայ ժողովրդին ասի՝ հայ ժողովուրդ, դու պատկերացնո՞ւմ ես՝ ինչ է նշանակում 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը: Եվ այսօր ինչ-որ նորելուկ ՔՊ-ական պատգամավորներ ու գործիչներ տեսակետ են հայտնում դրա մասին. ախր դուք ի՞նչ եք հասկանում՝ անվտանգային ռիսկերն ինչ բան են: Խոսում են բաների մասին, որոնցից ոչինչ չեն հասկանում…

  • Պետությունից միայն սիմվոլներն են մնացելԴարձրել են խամաճիկային պետություն…
  • Խնդիր ունե՞ք, դե դուրս եկեք ՀԱՊԿ-ից, բայց ճիշտ ճանապարհով դուրս եկեք, ոչ թե սպասեք, որ ձեզ վռնդեն, այնպես դուրս եկեք, որ հարցադրումներ ունենաք ու պատասխաններ ստանաք, այնպես դուրս եկեք, որ այլընտրանք ունենաք: Դու քո ազգային շահը չես ձևակերպել, բայց խզում ես Ռուսաստանի հետ հարաբերությունները, որ երրորդ ուժերի շահը սպասարկես: Գնա՛, այլընտրանքներ ստեղծի, որ սակարկող լինես, որ վասալային հարաբերություններդ թուլացնես:
  • Ռուսաստանն այս իշխանությունից ընդամենը մի ակնկալիք ունի՝ հանրաքվեի կազմակերպում:
  • «Ռոսատոմի» ղեկավար Լիխաչովն ասաց՝ ատոմակայանի հարցը Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ քննարկվելու է: Սեպտեմբերի 29-ին Լիխաչովը Հայաստան է գալու, և ըստ երևույթին կհայտարարվի, որ Հայաստանը հրաժարվելու է մեգավատտային ատոմակայաններից ու նոր գեգավատտային ատոմակայանի կարիք ունի: Այսինքն՝ մի կողմից՝ Ռուսաստանը սրում է, մյուս կողմից՝ Հայաստանում ատոմակայան կառուցելու նպատակ ու հեռահար մտադրություն ունի:
  • Իրանը շատ կոշտ հայտարարել է, որ TRIPP-ի անվտանգությունը կա՛մ Հայաստանը պիտի ապահովի, կա՛մ Ռուսաստանը: Ռուսաստան-ԱՄՆ փոխհարաբերություններում ըստ էության միջնորդավորված ձևով նաև Իրանն ու Չինաստանն են մասնակից:
  • Փաշինյանը հանրաքվե չի անելու, որովհետև Ազգային ժողովում նախևառաջ 6 մանդատի խնդիր ունի: Իրենից բաց տեքստով ադրբեջանական տարբեր տրամաչափերի չինովնիկներ պահանջում են Հայաստանի Սահմանադրությունը փոխել, ու ինքն այդ հանձնառությունն ունի:
  • Իրանն իր աշխարհաքաղաքական կշիռն այս պատերազմի արդյունքներով բարձրացրեց իր հեռատեսությամբ: Էդ հիմա ենք մենք հասկանում, որ Իրանը տասնամյակներով պատրաստվել էր այդ պատերազմին: Հիմա մենք, ըստ էության, չունենք այլընտրանքներ, բայց գնում ենք առճակատման ճանապարհով:
  • ԵՄ-ն մեզ տալու է գյուղմթերքի ներմուծման 2 տարվա արտոնություն, բայց չի տալիս առաջնահերթություն և պահպանում է ստանդարտացման պահանջները:

Հիշեցնենք. Եվրոպական խորհրդարանն այսօր ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանություն է տվել Եվրահանձնաժողովի առաջարկին, որով Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմաններ կստեղծվեն: 

Առևտրի ինքնավար միջացառումներ (Autonomous Trade Measures-ATM) սահմանելով՝ Բրյուսելը նպատակ ունի աջակցել Հայաստանի տնտեսությանը ռուսական առևտրային սահմանափակումներից հետո: 

Այս միջոցառումներն ազատականացնելու են Հայաստանից Եվրամիություն արտահանումների շուրջ 80 տոկոսը: Միաժամանակ այդ կարգավորումներն ուղեկցվում են որոշակի պայմաններով և միջոցառումներով՝ ուղղված Եվրամիության շուկայի պաշտպանությանը, եթե ներմուծումը բացասաբար ազդի ԵՄ արտադրողների վրա: 

Բրյուսելի առաջարկը 324 ապրանքախմբի համար ազատ առևտրի հնարավորություն է նախատեսում: Եվրամիության հաշվարկներով՝ հայաստանցի գործարարները երկու տարվա ընթացքում Եվրամիությանն ընդհանուր 5.4 միլիոն եվրոյի չափով մաքսատուրք չեն վճարի:

Եվրամիության գնահատմամբ՝ արտոնությունը կծածկի դեպի Ռուսաստան միրգ-բանջարեղենի արտահանումների 99 տոկոսը ու խմիչքների 91 տոկոսը:

Մինչև սույն առաջարկի ներկայացումը՝ ԵՄ-ն արդեն իսկ զգալի ֆինանսական և տեխնիկական աջակցություն է մոբիլիզացրել Հայաստանի համար 2024-2027 թվականների «Դիմակայունության և աճի ծրագրի» շրջանակներում՝ 270 մլն եվրոյի չափով։ Այս աջակցությունը մեծապես կենտրոնացած է կապակցվածության, դիմակայունության և բիզնեսի զարգացման ոլորտներում ներդրումների իրականացման, ինչպես նաև Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացմանը և նոր շուկաներում հայկական արտադրանքի առաջմղմանն աջակցելու վրա։ 

Հայաստանի նկատմամբ շարունակվող արտաքին տնտեսական ճնշումների պայմաններում Հանձնաժողովը պատրաստում է աջակցության փաթեթ, որը ներառում է ավելի քան 50 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն։

Զավեշտալին այն է, որ մինչև 2018-ի գունավոր հեղափոխությունը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարության՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ջանքերի շնորհիվ 2014թ. Եվրոպական Հանձնաժողովի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունն ընդգրկվել էր ԵՄ վերանայված «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի (GSP+)» արտոնյալ առևտրային ռեժիմի նոր փուլում (GSP Regulation 978/2012):

«GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմը հնարավորություն էր տալիս հայկական ծագման ավելի քան 6200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով: Ցավոք, Փաշինյանի կառավարության անգործության պատճառով, 2022 թվականին Հայաստանում ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի» (GSP+) կիրառումը դադարեցվեց, և 2022թ հունվարի 1-ից Հայաստանն այլևս չի օգտվում «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից։

  • Ռուսաստանն այսօր մեզ առաջարկ չունի, կոշտ քաղաքական գործիքակազմով կանգնեցրել է ողջ արտահանումը:
  • Եղբա՛յր, դուք մեզ մի՛ ասեք՝ ինչքան վատն է Եվրոպան, ասե՛ք՝ ինչ եք դուք առաջարկում: Ռուս չինովնիկները պետք է վերանայեն իրենց խոսույթը, որ հակառուսականության մակարդակը չբարձրացնեն:
  • Տիգրանաշեն տալու հստակ պահանջ կա Ալիևի կողմից, և սրանք տալու են, և ժողովուրդն էլի բան չի անելու: Մենք Արցախ ենք տվել, ու ժողովուրդը բան չի արել… Մենք համակարգային ինքնապահպանման բնազդը կորցրել ենք…
  • Նախ՝ մենք պետք է հաշվի առնենք, որ մեր հիմնական՝ էլեկտրաէներգիա արտադրելու հումքը գազն է, և գազի թանկացումը բերելու է էլեկտրաէներգիայի թանկացման։ Դա` միանշանա՛կ։ Գազը շատ դեպքերում վերամշակող արդյունաբերության մեջ հումքային էներգակիրների ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, ինչպես նաև ջերմոցային տնտեսությունների համար։ Արդյունաբերության որոշակի ճյուղերում գազը հանդիսանում է ապրանքի ինքնարժեքի շատ կարևոր բաղկացուցիչ։ 

Կրկնակի թանկացումն ինչի՞ է բերելու լինելու է շղթայական էֆեկտ՝ էլեկտրաէներգիան թանկանում է կրկնակի։ Բացի նրանից, որ մենք համ գազի, համ հոսանքի համար սկսելու ենք արդեն առնվազն կրկնակի ավելի թանկ վճարել, նաև այն ապրանքների, որոնք արտադրելիս որպես էներգակիր մտնում են և՛ էլեկտրաէներգիան, և՛ գազը, այդ ապրանքների ինքնարժեքն էլ է թանկանում։ Նրանք մրցունակ չեն լինում դրսում, որտեղ ինքնարժեքն այդքան թանկ չէ, և նաև մենք, եթե սպառում ենք այդ ապրանքները, արդեն թանկ ապրանքներ ենք ձեռք բերելու։ 

Եթե վերցնենք էներգակիրների այդ շղթայական, այսպես ասած, մուլտիպլիկատիվ էֆեկտը և հաշվի առնենք, որ մեր քաղաքացիների եկամուտները միջինում այդ նույն տեմպերով չեն բարձրանում, բնականաբար, լինելու է համախառն պահանջարկի անկում, իսկ մեր տնտեսությունը կառուցված է ներքին համախառն պահանջարկի վրա։ Այսինքն, եթե նայում ես հեռանկարը միջնաժամկետում, մենք ունենալու ենք տնտեսական ահավոր մեծ անկումներ։ 

Բացի դրանից, գազը շատ էական ժամանակաշրջան մնալու է Հայաստանի հիմնական էներգակիրը, որովհետև էլեկտրաէներգիայի հիմնական՝ մոտավորապես 60-65%-ը Հայաստանում արտադրում են գազով աշխատող Երևան ՋԷԿ-ը, Հրազդան ՋԷԿ-ը, չէ՞։ Այսինքն՝ ջերմաէլեկտրակայանները գազի հիման վրա են։ 

  • Մի բան էլ նշեմ. շատերին կարող է թվալ, թե մենք, օրինակ, կարող ենք նաև իրանական գազը որպես ներմուծվող այլընտրանք կիրառել։ Շատ լավ հնարավորություն է՝ այսօրվանից սկսած 10 օրով գազամատակարարումը դադարեցվելու է, ռուսական գազը չի մտնելու Հայաստան։ Խողովակաշարերի ինչ-որ տեխնոլոգիական կանգառ կա, քաղաքական բան պետք չի փնտրել դրա մեջ ամենայն հավանականությամբ, ոնց որ մեզ փորձագետներն են ասում, դա տեխնոլոգիական հերթական կանգառն է, 10 օրով կանգնելու է։ Այս 10 օրվա ընթացքում մենք սպառելու ենք մեր պահուստարաններում գտնվող գազը և Իրանից մատակարարվող գազը։

Շատ լավ հնարավորություն է՝ տեսնենք՝ 10 օրվա այս ժամանակահատվածում՝ սեպտեմբերի 15-ից սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում, իրանական գազը 10 օր կարո՞ղ է հանկարծ այլընտրանք ծառայի, թե՞ չէ։ Եվ դրա վրա կարող ես դու հաշվարկներ անել։ Անել, թե արդյո՞ք էն, որ ասում են՝ իրանական գազը որպես այլընտրանք կօգտագործենք… մասնագետներին առաջարկ եմ անում՝ էկեք այս 10 օրվա մեջ տեսնենք՝ ավելի շատ պահուստարաննե՞րն են դատարկվում, թե՞ իրանական գազն ենք սպառում։ 

  • Ադրբեջանական գազը, որպեսզի գա Հայաստան, պետք է ունենաս ենթահամակարգ։ Չունես այդ ենթահամակարգը, պիտի կառուցես։ Քանի դեռ այդ ենթահամակարգը կառուցում ես, տրանսպորտավորում պետք է լինի, չէ՞, պետք է խողովակաշարով այդ գազը բերես Հայաստան։ Ինչ-որ մի ժամանակ՝ 4-7 տարվա ժամանակահատվածում, պետք է կառուցես։ Դա մատուցում են որպես միջնաժամկետ այլընտրանք՝ քանի դեռ իրանականը կլինի որպես այլընտրանք։ Այս գնահատականները մենք տեսնում ենք։ 

Հիշեցնենք. մեր նախորդ զրույցում Դավիթ Անանյանն ասել էր. «Առնվազն պետք է ուղեղ ունենաս, որ չասես՝ Ադրբեջանից գազ կներկրենք, երբ գազ ներկրելու ենթահամակարգեր չկան, ու եթե անգամ դրանք հնարավոր լինի կառուցել, առնվազն 5 տարի է պետք: Լավ, ենթադրենք՝ դու այդ հիմար որոշումը կայացրեցիր ու կառուցեցիր այդ ենթահամակարգը. դա 5 տարի է տևելու, բա էդ 5 տարին ի՞նչ ես անելու, ժողովուրդն ի՞նչ է անելու»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930