Բաժիններ՝

Չինաստանը խստացնում է քաղաքացիների համար ճամփորդական սահմանափակումները

Ուժի մեջ են մտել դեպի Չինաստան և Չինաստանից ուղևորությունները կարգավորող նոր կանոններ, որոնք, ըստ դիտորդների, ավելի կխստացնեն կառավարության վերահսկողությունը քաղաքացիների նկատմամբ․ հայտնում է BBC-ին։

Այն քաղաքացիները, որոնք, հնարավոր է՝ «վնաս են հասցրել» Չինաստանի ազգային անվտանգությանը կամ շահերին արտերկրում գտնվելու ընթացքում, կարող են վերադարձից հետո մինչև 3 տարի ժամկետով զրկվել երկրից դուրս գալու իրավունքից։

Տեխնոլոգիաների ներմուծման և արտահանման կանոնակարգերը խախտողներին ևս կարող է արգելվել լքել Չինաստանը։

Չինաստանի իշխանությունները պնդում են, որ կանոնները նախատեսված են «ազգային ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու» համար և հերքում են, որ սահմանափակում են «սովորական քաղաքացիների» տեղաշարժի իրավունքը։

Սակայն քննադատները նշում են, որ նոր կանոնները կարող են ավելի մեծացնել Պեկինի կարողությունը՝ ճնշում գործադրելու իր քաղաքացիների՝ արտերկրում գործունեության վրա։ «Սա ևս մեկ գործիք է, որը նախատեսված է վերահսկելու, թե ինչ են անում և ասում չինացի քաղաքացիները արտերկրում», – BBC Chinese-ին հայտնել է Ջորջթաունի համալսարանի Ասիական իրավունքի կենտրոնի գործադիր տնօրեն պրոֆեսոր Թոմ Քելլոգը։

Piyao հարթակը անցյալ շաբաթ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ նոր կանոնները «չեն սահմանափակում սովորական քաղաքացիների ճանապարհորդությունը, այլ ծառայում են որպես կանխարգելիչ միջոց բարձր ռիսկի ուղղությունների և անսովոր ճանապարհորդական սովորություններ ունեցող անձանց դեմ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930