ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 6-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկություններն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:
Նախաքննությամբ պարզվել է, որ Արթուր Անդրեասյանը 2013 թվականի մարտ-ապրիլ ամիսներին խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով Ա.Շ.-ից հափշտակել է խոշոր, իսկ Ա. Գ.-ից` առանձնապես խոշոր չափերի գումար:
Ադրբեջանի ՆԳՆ-ը հետաքրքրվել է Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի (ԱՀԿ) գործունեությամբ, ինչի պատճառը Բաքվում Իրանի դեսպանատան հղած նոտան է:
Արամի մոր փոխանցմամբ` ղեկին եղել է Աննա Պողոսյանը, ում վիճակը, իր տեղեկություններով, ամենածանրն է: Համեմատաբար քիչ վնասվածքներ է ստացել երրորդ ուղևորը` Էդուարդ Սարգսյանը:
Անկասկած, ճչացող ցինիզմ է, որ այդքանից հետո Խաչատրյանն իրեն իրավունք է վերապահել հրապարակածս մոտ 50 փաստերից առանձնացնել ընդամենը երկուսը՝ փորձելով հենվել այն իրողության վրա, որ Արեւիկ Միրզոյանի վրա 92-ին կրակելու եւ Անուշավան Առուշանյանի վրա 96-ին կրակելու փաստերի վերաբերյալ հարուցված քրգործերը առաջինի դեպքում զինդատախազության, իսկ երկրորդի դեպքում՝ Գորիսի դատախազության կողմից ջրվել, հետո էլ հանիրավի կասեցվել, ապա կարճվել են:
Եվրոպական միության (ԵՄ) հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման նշանակությունը շատ է չափազանցվում Հայաստանում: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Կովկասի ինտիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Մինչև սահման վիրավորներին հասցրել է Վրաստանի «Շտապօգնության» մեքենան և այնտեղ սահմանին մինչև դիմավորել է մեր մեքենան, և այժմ նրանց բերում ենք Երևան»,-ասել է Թագուհի Ստեփանյանը:
Քաղաքացիների կողմից սեռաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների և սաղմի պահպանման կարգն ու պայմանները միջազգային ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով կառավարությունը նոր խմբագրությամբ է շարադրել իր նախկին որոշումը:
«Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը ֆեյսբուքում գրառում է կատարել առ այն, որ Կոմիտաս 5-ի կառուցապատողը անցել է ֆիզիկական բռնության մեթոդների։ «Ականատեսների վկայությամբ տարածք այցելած փոխքաղաքապետի վարորդը և չպարզված մեկը դաժան ծեծի են ենթարկել Անուշավան Գրիգորյանին»,- գրել է Վ.Հակոբյանը:
Օգոստոսի 22-ին, ժամը 14.55-ին ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան փողոցի թիվ 139 շենքի մոտակայքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրավերը, որը գտնվում է պարոն Օբամայի մոտ, ուժի մեջ է, և մենք հուսով ենք, որ նա ինչ-որ փուլում կօգտագործի այն:
Թվում էր` Մարտի 1-ը պետք է վերջնականապես փոխեր պայքարի թիրախը և ձևը: Սակայն ամեն անգամ գիտակցաբար կրկնել ենք նույն սխալները, քանի որ գիտեինք մի բան` չպայքարելն ավելի անպատիվ էր, քան պայքարելը:
Ներկայումս 56-ամյա Ամբանիի կարողությունը գնահատվում է 17.5 միլիարդ դոլար:
Դպրոցներին են բաշխվում նաև ուսումնաօժանդակ իրեր՝ աշխարհագրության ատլասներ, պաստառներ և այլն, ուսումնական ձեռնարկներ, մեթոդական ուղեցույցներ։
ԵՄ-ը դադարեցնելու է Եգիպտոսին զենք և պաշտպանական այլ արտադրանքի մատակարարումը:
Այսպիսի եզրահանգման է եկել Գիտության ու միջազգային անվտանգության ինստիտուտը (Institute for Science and International Security, ISIS)՝ վերլուծելով Digital Globe ընկերության արբանյակի արած լուսանկարները:
«Շտապօգնության» տնօրենը հաստատեց կայքի տեղեկությունը, որ Վրաստանում վթարի ենթարկվածը հայտնի հաղորդավար Արամ Չախոյանն է:
Մեկ այլ գրությամբ Վեհափառ Հայրապետը այս հարցում խնդրել է նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ի միջնորդությունը Ադրբեջանի իշխանությունների առջև:
Մարզպետարանին մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ Դոլունցը տեղափոխվելու է Երևան և զբաղվելու է սեփական բիզնեսով: Նշենք, որ վերջինս Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմն է եղել, և նրանք միշտ միասին են աշխատել
Դրա հետևանքով կասեցվել է խողովակաշարով նավթի մատակարարումը:
Օգոստոսի 18-ին հաղորդվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1959թ. ծնված Վալերի Արտաշի Խաչատրյանի անհայտ կորելու մասին:
Ընկերության ստեղծման հիմնական նպատակը տվյալ ոլորտում սեփական կադրեր պատրաստելն է:
Ճապոնիայի ռազմաօդային ուժերի կործանիչներն այսօր օդ են բարձրացվել՝ կապված Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների կողմից երկրի օդային տիրույթ մուտք գործելու հետ:
Օգոստոսի 20-21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հերթական շրջայցն է կատարել հյուսիսարևելյան սահմանագոտի: Նախարարին ուղեկցել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:
Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը Կոմիտաս 5 հասցեում հավաքված քաղաքացիների հետ զրույցում խոստացավ, որ 2 օր հետո Երևանի քաղաքապետարանը բնակիչներին կներկայացնի տվյալ տարածքում 7 հարկանի շինության թույլտվությամբ հաստատված նախագիծ: Հիշեցնենք, որ այդ տարածքում նախատեսված էր կառուցել 14 հարկանի բարձրահարկ շենք:
Մինչև ս.թ. հուլիսի 12-ը յոթ մարզից ստացվել է 147 նախնական ցանկ-հայտ: 2013 թ. աշնանացանի համար կբաշխվի 3 հազար 400 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու:
Առաջիկա աշնան առանձնահատկություններից մեկն այն է, որ քաղաքական թեժությունը, գոնե այս պահի դրությամբ, սպասվում է առանց քաղաքական ուժերի մասնակցության և ամենևին ոչ ներքին գործընթացների պատճառով, ինչպես սովորաբար է ընդունված:
«Չկա որևէ վարկած: Ծնողներից սկսած, հարազատները ոչ մեկը չի կարող ասել դրդապատճառի մասին, չեն ունեցել ոչ ֆինանսական, ոչ սիրո պատմություն, ոչ մի խնդիր չկա»:
Վերջին տարիներին Հայաստանում հանրությանը ներկայացված տարբեր ոլորտների ռազմավարություններ, հայեցակարգեր ու մի շարք կարևոր փաստաթղթեր առավել նմանվում են բուհերի կուրսային աշխատանքների, քան տվյալ ոլորտի զարգացման կոնկրետ գործողությունների ծրագրերի:
ՀՀ ԿԳ նախարարի 2012 թվականի հունիսի 28-ի` «Տարրական դպրոցի 2-4-րդ դասարանների «Շախմատ» առարկայի չափորոշիչը և 2-3-րդ դասարանների ծրագրերը հաստատելու մասին» N 651-Ա/Ք հրամանը շարադրվել է նոր խմբագրությամբ: