
ԱԳՆ-ն և կառավարությունը «պարզեցին հաշիվները»

ՀՀ կառավարությունն այսօր երկու որոշում է ընդունել, որոնցից առաջինով ՀՀ կառավարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացրել է մոտ 16 մլն դրամ` 2013 թ. երկրորդ եռամսյակում սիրիահայերին տրամադրված օտարերկրյա պետություններում վավերական 246 անձնագրի դիմաց չգանձված պետական տուրքի գումարը պետբյուջե վճարելու նպատակով: Մյուս որոշմամբ ՀՀ պետբյուջե են ներառվելու ՀՀ ոչ ռեզիդենտ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեությանն աջակցելու նպատակով Հայաստանի օգտին կատարված նվիրաբերությունների` մոտ 251 մլն դրամ և ծախսերի` մոտ 232 մլն դրամ գումարները: