«Եթե սահմանը բացվի, Վանից Երևան հասնելը կտեևի 5 ժամ». Մուրաթ Բեյազ

«Վանի զբոսաշրջիկների ասոցիացիայի» նախագահ Մուրաթ Բեյազը Հայաստանում անցկացրած հանդիպումներից հետո հայտարարել է, որ Ալիջանի սահմանային անցակետի բացման հարցում հայկական կողմը պատրաստակամ է։ Իսկ Թուրքիան դիտարկում է որպես դեպի աշխարհ բացվող դարպաս: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա ընդգծել է, որ տարածաշրջանը թե՛ զբոսաշրջության, թե՛ առևտրի տեսանկյունից ունի հայ-թուրքական սահմանի բացման կարիքը։ Ըստ նրա՝ Հայաստանը կարող է դառնալ իրանական երկրորդ շուկա Վանի համար։

Բեյազը «Վանի զբոսաշրջիկների ասոցիացիայի» անդամների և այլ կառույցների ներկայացուցիչների հետ այցելել էր Հայաստան և հանդիպումներ ունեցել բիզնես համայնքի հետ:

Նա նշել է, որ «Turkish Airlines»-ի և հայկական «FlyOne Armenia»-ի ուղիղ չվերթեր իրականացնելու պարագայում ցամաքային սահմանի փակ մնալն անհասկանալի է: Ըստ Բեյազի հայկական կողմը ցանկանում է ազատվել առկա մեկուսացումից, սակայն նրանց պահանջին թուրքական կողմից դեռ պաշտոնական պատասխան չի տրվել: Բեյազը հույս է հայտնել, որ առաջիկայում այս հարցում զարգացումներ կլինեն:

«Չնայած Իրանի բնակչությունը գերազանցում է 80 միլիոնը, իսկ Հայաստանինը մոտ 3.5 միլիոն է, Հայաստանից մեծ հետաքրքրություն կա տարածաշրջանի նկատմամբ: Ներկայումս Վրաստանի տարածքով ուղևորությունը տևում է 12-18 ժամ: Սահմանի բացման դեպքում Վանից Երևան հասնելը կլինի շուրջ 4.5-5 ժամվա ճանապարհ: Սա մեծ հարմարավետություն կստեղծի երկու կողմերի համար էլ»,- եզրափակել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930