Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, ով պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում, հանդիպել է իր ամերիկացի գործընկեր Չառլզ Հեյգելի հետ:
Հուլիսի կեսին էլ Դիարբեքիրի նահանգի Լիջե շրջանում բացվել էր Թուրքիայում PKK-ի առաջին գերեզմանատունը:
Առաջարկվում էր այդ հանրաքվեն անցկացնել հոկտեմբերի 27-ին Վրաստանում անցկացվելիք նախագահական ընտրությունների զուգահեռ:
Դա կենաց ու մահու պայքար է ալավիական փոքրամասնության վարչակարգի և սուննի մուսուլմանների բազմաշերտ ընդդիմության միջև:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Կոմիտասի 5 հասցեում իրավիճակը դեռևս լարված է: Բնակիչների հետ բանակցելու համար տարածք է եկել Արաբկիրի թաղապետը, ով հորդորում է նրանց չխանգարել շինաշխատանքների ընթացքը, և որ հասցեում կառուցվելու է եռահարկ շինությունը, որը չի խանգարի բնակիչներին:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ:
««Տեղեկությունները, որ որոշ անձինք փորձել են ապօրինաբար մուտք գործել ՌԴ դեսպանատան տարածք կամ ինչ-որ առարկա (առարկաներ) նետել դեսպանատան ուղղությամբ, չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ»:
Kառավարական կայքերը գիշերային խորհրդավոր հարձակումից հետո վերսկսել են իրենց աշխատանքները:
«Սասունի և Նիկոլի հետ խնդիր չունենք, Նիկոլի հետ երկար ճանապարհ ենք անցել, դե, Սասունն էլ 2008-ին իրեն դրսևորեց ու դրանից հետո իրեն պահեց այնպես, ինչպես պետք էր»:
Խոսքը գնում է H7 վարակի մասին:
«Երեկ այս փաստը դարձել էր գրեթե բոլոր էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցների քննարկման առարկան: Մեր դիտարկումը հարցի տեսքով լրագրողն ուղղել է «Փարքինկ Սիթի Սերվիսի» տնօրենին»:
Բաչո Ախալայան կարծում է, որ Արդարադատության նախարարության Գլխավոր տեսչության պետի նախկին տեղակալ Դավիթ Չխիտունիձեին Աթենքի արտահանձնման բանտում ծեծի են ենթարկել «օրենքով գողերի» պատվերով:
«Տարիներ առաջ Երուսաղեմում վախճանվեց հոգևոր առաջնորդներից մեկը, ով ժառանգներ համարյա չուներ: Թեթևակի հաշվարկներով, նրա կարողությունը գնահատվում էր 400-600 միլիոն դոլար»:
Ղասեմին Մահմուդ Ահմադինեժադի կառավարությունում Նավթարդյունաբերության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2011-2013 թվականներին:
Տուժածների մի մասը հոսպիտալացվել է, նրանց թվում է նաև հնգամսյա մի երեխա:
«Նոյեմբերյանի N զորամասերից մեկում զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող, նույն զորամասի զինծառայող Դավիթ Խաչատրյանին տարել են հոգեբուժարան` ստուգման»:
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն այսօր ազատ կարձակվի բանտից, որում գտնվել է ավելի քան երկու տարի:
«Զինդատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել, որը պետք է ուսումնասիրի ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը և իր գնահատականը ներկայացնի՝ այդ դեպքերի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետության վերաբերյալ»:
«Արարատի քաղաքապետի թափուր պաշտոնի վրա աչք ունի նաև նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մորաքրոջ տղան՝ Արարատի կադաստրի նախկին պետ Վահրամ Հովհաննիսյանը»:
«Մ. Սարոյանն անձամբ ներկա է եղել Վ. Ղուկասյանի վաղամեռիկ եղբոր` Ա. Ղուկասյանի քառասունքին»:
««Ֆեյսբուքը» դարձել է սրա-նրա դեմ սևեռուն պայքար մղելու, ինչ-որ հարցեր լուծելու միջոց: Ասենք՝ նախարարներից մեկը մարդ էր փնտրում, որ իր դեմ պայքարող մեկի հետ «լեզու գտնի»: Մեկ ուրիշը «Ֆեյսբուքում» այնքան ստատուսներ գրեց, մինչև «թիրախից» առաջարկ ստացավ իր օգտին աշխատելու՝ բնականաբար, վճարի դիմաց»:
Մենք չենք կարող ակտիվ արտաքին քաղաքականություն իրականացնել` բանակցություններ վարելով իշխանությունների, բայց չհանդիպելով Մուրսիի հետ: Դա այլեւս ակտիվ արտաքին քաղաքականություն չի լինի, այլ ռազմական հեղաշրջման ընդունում:
Խորհրդակցությունը հրավիրվել է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի խնդրանքով: Սպասվում է, որ զեկույցով հանդես է գալու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը:
Ուռեկին չունի ջրամատակարարման միասնական ցանց, եւ տեղի բնակիչներն օգտվում են մասնավոր հորերից, որոնց ջուրը կարող է ջրհեղեղներից հետո աղտոտված լինել:
Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը օրեր առաջ է վերադարձել հանգստից, իսկ այժմ շարունակելու է հանգստանալ Երևանում:
2013 թ-ին G20-ում նախագահում է Ռուսաստանը:
«Վրաստանի ներկայիս իշխանությունների վարքագիծն ու հայտարարությունները երեք պատճառներով են պայմանավորված` կեղծիք, ոչ կոմպետենտություն եւ անիմաստ ու էժան պոպուլիզմ»,-ասվում է նախագահ Սահակաշվիլիի աշխատակազմի հայտարարության մեջ:
Նման մսի օգտագործումն առողջական խնդիրներ կարող է առաջացնել նաեւ մարդկանց մոտ:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում բնակչության կենսամակարդակն այս տարվա հունվար-հուլիսին նվազել է։ Ավելի ճիշտ՝ բնակչության գնողունակությունը անկում է ապրել 1.5%-ով: