Բաժիններ՝

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի «գլխակեր» փոսը ասֆալտապատվեց 168.am-ի ահազանգից հետո (լուսանկարներ)

Օրեր առաջ 168.am-ն անդրադարձել էր Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի քարուքանդ վիճակին, որի հետևանքով վերջին մեկ ամսում միանգամից երկու վթար էր տեղի ունեցել: Արդեն երկու օր է, ինչ ճանապարհը նորոգվել է, իսկ փոսը`ասֆալտապատվել: Ասֆալտապատման աշխատանքներն իրականացվել է նշված ճանապարհահատվածը սպասարկող «Լոռի ՃՇՇ» ընկերության կողմից:

Իհարկե գովելի է, որ մեր ահազանգից հետո ընկերությունը վերացրեց խնդիրը: Տնօրեն Արայիկ Վարդանյանն չցանկացավ հարցազրույց տալ՝ նշելով, որ իրենք գրավոր պարզաբանում կուղարկեն: Գրավոր պարզաբանման մեջ ընկերությունը հայտնում է, որ նշված փոսն առաջացել է, քանի որ «անհայտ անձինք, առանց համապատասխան թույլտվության, քանդել են ջրի հոսքի հատվածը և ասֆալտապատ ծածկույթը»:

Պարզաբանման մեջ նաև հայտնում են, որ իրենց կողմից պարբերաբար աշխատանքներ են տարվել` փոսը կոպիճ են լցրել: Իհարկե, գովելի է, երբ ճանապարհը սպասարկող ընկերությունն, այնուամենայնիվ, վերացրեց խնդիրը, սակայն այս ամենը կարելի էր ավելի վաղ անել, ինչը գուցեև կանխեր այդ հատվածում տեղի ունեցած  ճանապարհատրանսպորտային ողբերգական պատահարները: Թե ո՞վ է ճանապարհաշինարարական ընկերության նշած «անհայտ ջրագծի» անհայտ տերը, առաջիկայում կփորձենք ինքներս պարզել:

pos-Lori0

Կարդացեք նաև

pos-Lori

Սակայն հույս ունենք, որ դա կանեն հենց Ճանշինի ղեկավարներն ու իրավապահ մարմինները, քանի որ խոսքը վերաբերում է միջպետական ճանապարհին:

Լուսանկարները՝ հեղինակի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս