Բաժիններ՝

Պուտինը սպառնացել է Ուկրաինային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրամիությանն Ուկրաինայի ասոցացման պարագայում Մաքսային միությունն ստիպված կլինի պաշտպանական միջոցառումներ ձեռնարկել, հաղորդում է ոուսական РИА Новости  գործակալությունը:

«Եթե մեր հարեւանները (Ուկրաինան) գնում են ԵՄ հետ մաքսային ռեժիմի էական ազատականացման, ապա ուկրաինական շուկան կհեղեղվի որակով եւ գնով բավական լավ ապրանքով, սակայն դա կհանգեցնի  ուկրաինական շուկայից հենց ուկրաինական ապրանքների դուրս մղմանը: Այդ ժամանակ Մաքսային միությունն ստիպված կլինի մտածել պաշտպանական միջոցառումներ կիրառելու մասին»,-հինգշաբթի հայտարարել է Պուտինը:

«Ուկրաինան առայժմ չի պատրաստվում Եվրամիություն մտնել: Խոսքն ասոցացման համաձայնագրի մասին է, որը, ինչպես կարծում են մեր փորձագետները, ուկրաինական տնտեսության  համար բավական կոշտ պայմաններ է պարունակում»,-հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս