
Ռուսաստանում դեսանտային նավը «ներխուժել է» հանրային լողափ (տեսանյութ)

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երեևում է, թե ինչպես է ռուսական «Զուբր» դեսանտային նավը ափ դուրս գալիս մի վայրում, որտեղ այդ պահին հանգստանում էին հարյուրավոր մարդիկ։ Նշվում է, որ դա տեղի է ունեցել կիրակի օրը, Կալինինգրադում։ Ըստ Gazeta.ru-ի, հանգստացողների վրդովմունքին և դժգոհություններին ի պատասխան՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ դա նորմալ պրակտիկա է, երբ ռազմանավերը հանգրվանում են հանրային լողափերում։ Սակայն ավելացրել են, որ կոնկրետ այդ տարածքը պատկանում է զինված ուժերին և զարմանք են հայտնել, թե ինչ գործ ունեին այդտեղ քաղաքացիական անձինք։