Էդվարդ Ասրյանն ու Փոլ Շնեյդերը քննարկել են Հայաստանի զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Փոլ Շնեյդերի գլխավորած պատվիրակությանը։

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր։

Կողմերն անդրադարձել են արհեստավարժ սերժանտների պատրաստությանը, «Արծիվ գործընկեր» զորավարժությանը և այլ ուղղություններով համագործակցությանն առնչվող հարցերի։

Զրուցակիցները բարձր են գնահատել ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև ձևավորված համագործակցության մակարդակը՝ ընդգծելով դրա շարունակական զարգացման և նոր ուղղություններով ընդլայնման ներուժը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930