
Մեղադրվում է անչափահասի հետ պարբերաբար սեռական հարաբերություն ունենալու մեջ

Ըստ 28-ամյա Արթուր Վարդանյանին առաջադրված մեղադրանքի, նա 2013թ. մայիսի 6-ից մինչև հունիսի 18 ընկած ժամանակահատվածում ակնհայտ 16 տարին չլրացած, ավելի ստույգ՝ 06.04.2000թ. ծնված անչափահաս աղջկա հետ վարելով փաստացի համատեղ ամուսնական կյանք՝ փոխադարձ համաձայնությամբ վերջինիս հետ պարբերաբար ունեցել է սեռական հարաբերություն: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, Արթուր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով՝ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը ատսնվեց տարին չլրացած անձի հետ:
Գործը մակագրվել է Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանին: