
Ո՞ւր են գաղթել Գյումրու բժիշկները. մամուլ

«Այս պահի դրությամբ բժշկի մասնագիտությունը ամենապահանջված է Գյումրիում: Այս մասին կարելի է դատել`ընթերցելով Աշխատանքի և սոցիալական նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կայքէջում թափուր աշխատատեղերի մասին տրված հայտարարությունները»,- գրում է «Առավոտ» օրաթերթը և շարունակում.
«Գործատուները մեծամասամբ բժիշկներ են փնտրում, օրինակ ակնաբույժ` 67000 դրամ աշխատավարձով, ատամնաբույժ` 70 000 դրամ, բջջաբան, բջջաբանական կաբինետի բժիշկ, դիմածնոտային վիրաբույժ`62 000 դրամ, էխոսկոպիստ, էնդոսկոպիստ, թորակալ վիրաբույժ, ընդունարանի բժիշկներ, նյարդաբան, նյարդավիրաբույժ, սրտաբան ու ռենտգենոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան և այսպես շարունակ:
Այնպիսի տպավորություն է, որ Գյումրիում կամ բժիշկ չի մնացել, բոլորն արտագաղթել են, կամ աշխատավարձն այնքան ողորմելի է, որ լավ է բանվոր աշխատես, քան բժիշկ:
Ի դեպ, բժիշկների օրվա նվիրված միջոցառման ժամանակ մեզ բուժհիմնարկներից մեկի ղեկավարը, այսպես ասած, ներքին կարգով տեղեկացրեց, որ ՌԴ-ի «Հայրենակիցներ» ծրագրից օգտվել են հենց Գյումրու բուժաշխատողները, նրանք մեկը մյուսին թիկունք կանգնելով`հերթով դուրս են տարել իրենց կոլեգաներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում: