
Աշխարհի ամենաթանկ գարեջուրը` 800 դոլարով

Գարեջուրը համարվում է մարդկանց հայտնի ամենահին խմիչքներից մեկը : Թեպետ այն համարվում է ոչ թանկարժեք և մատչելի խմիչք, այդուհանդերձ կան նաև գարեջրի թանկարժեք տեսակներ և մարդիկ, ովքեր նախընտրում են թանկարժեք գարեջուր:
Աշխարհի ամենաթանկ գարեջուրը արտադրվել է Ավստրալիայի Նեյլ Բրեվինգ ընկերության կողմից : Ընկերությունը արտադրում է գարեջուր տասնամյակներ շարունակ , սակայն սահմանափակ քանակով արտադրված Antarctic Nail Ale գարեջուրը վաճառվել է աճուրդում ռեկորդային գնով: Նշենք , որ այս գարեջրի վաճառքից ստացված ամբողջ հասույթը օգտագործվում է բարեգործության նպատակով:
Թանկարժեք գարեջուրը եփվում է Անտարկտիկական սառույցով : Այս գարեջրից արտադրվել է ընդամենը 30 շիշ : Առաջին օրինակը վաճառել է Sea Shepherd Conservation Society ընկերությունը Ավստրիալիայում Ֆրեմանտե աճուրդի ժամանակ: Այն ձեռք է բերվել Էլիոթ Սիդնիքեյթի կողմից՝ 800 դոլարով :