Կոմիտաս 5 հասցում հայտնված անհայտ տղամարդը համայնքապետարանի աշխատակի՞ց է (տեսանյութ)
Կոմիտասի 5 հասցեում այսoր մեծ իրարարանցում էր ոչ միայն այն պատճառով, որ բնակիչներին հանդիպելու էր երել փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, այլև` անհայտ անձի ու ակտիվիստ Անի Կաղինյանի միջև ծագած վեճի: Հավաքվածներն անգամ բղավում էին, թե տղամարդը հարվածել է ակտիվիստուհուն ու ձեռքից խլել բջջային հեռախոսը, որով նա նկարում էր նրան, ինչից հետո էլ նրանք վիճել են:
Ոստիկանների միջամտությամբ միջադեպը հարթվեց: Փոխնգնդապետ Կարեն Մովսիսյանը` դիմելով Անի Կաղինյանին, խնդրեց նրան պատասխանել՝ արդյոք անհայտ տղամարդը հարվածե՞լ է իրեն, ինչին ի պատասխան Անին հերքեց, նշելով, որ վերջինս սադրիչ է, և նրան ուղարկել են ակցիան խափանելու համար: Տղամարդն էլ պնդում էր, որ Անին «միտումնավոր» իր վրա կոպեկներ է նետել, ինչն էլ բարկացրել է իրեն: Կարեն Մովսիսյանը այդ տղամարդուն հեռացրեց տարածքից:
Ի դեպ, բնակիչների պնդմամբ, այդ անձը Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներից է և Կոմիտաս 5 հասցեում հայտնվել էր հենց այն պահից, երբ ժամանել էին փոխքաղաքապետն ու համայնքի ղեկավարը:
Մանրամասները 168.am-ի տեսանյութում: