Բաժիններ՝

Աշխարհի 5 ամենահարուստ կանայք. Forbes 2013

Միլիարդատեր կանայք աշխարհում այնքան էլ շատ չեն։ Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի հինգ ամենահարուստ կանանց ցանկը։

 

 

 

 

 

 

1. Ռոզալիա Մերա

rosalia-mera1

Այս գործարար կնոջ կարողությունը գնահատվում է 6.1 միլիարդ դոլար։ Zara բրենդի հիմնադիր Ռոզալիա Մերան գործարար կարիերան սկսել է 11 տարեկան հասակում։ Ինչպես ինքն է խոստովանում, հասկացել է, որ կարևորը ոչ թե կրթությունն է, այլ լավ մասնագիտությունը։

 

2. Ու Յացզյուն

U-YAtszyun-sama-sebe-milliarder2

Չինաստանի անշարժ գույքի շուկայի թագուհին զբաղեցնում է TOP-5-ի երկրորդ հորիզոնականը։ Այս տիկնոջ կարողությունը հասնում է արդեն 4.3 միլիարդ դոլարի։ Longfor դևելոփերական ընկերության հիմնադիրը Չինաստանի ամենահարուստ կինն է։

 

3. Չան Լայվա

CHan-Layva

Չինացի ևս մեկ տիկին, ով իր ունեցած 4.1 միլիարդ դոլարի կարողությամբ հանգրվանել է վարկանիշի երրորդ տեղում։ Նա նույնպես իր հարստությունը կուտակել է անշարժ գույք վաճառելով։ Նրան պատկանող Fu Wah International Group-ը համարվում է Պեկինի ամենախոշոր և ամենահաջողակ դևելոփերական ընկերությունը։

 

4. Դայան Հենդրիկս

Daye`n-Hendriks

Այս ամերիկուհու կարողությունը գնահատվում է 3.8 միլիարդ դոլար։ Հենդրիկսը 2007 թվականից ղեկավարում է ABC Supply ընկերությունը։ Տիկնոջը ոչ միայն հաջողվել է ընկերությունը պահպանել նորմալ վիճակում ճգնաժամի ընթացքում, այլև դարձնել այն հյուսիսամերիկյան շուկայի առաջատար։

 

5. Չժան Սին

CHzhan-Sin

Ամենահարուստ կանանց հնգյակի 5-րդ տեղում կրկին չինուհի է՝ 3.6 միլիարդ դոլարի կարողությամբ։ Եվ իհարկե, իր հայրենակցուհիների պես՝ նա նույնպես զբաղվում է անշարժ գույքով։ Տիկնոջը պատկանող Soho China ընկերությունը զբաղվում է էլիտար անշարժ գույքի առքուվաճառքով Պեկինում և Շանհայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս