Բաժիններ՝

Ինչու ադրբեջանցի քրեական հեղինակությանը հուղարկավորեցին առանց շքեղության

Ինչպես տեղեկացնում է «Прайм Крайм» գործակալությունը, նախօրեին Բաքվի գերեզմանոցներից տեղի է ունեցել Ալիբալա Համիդովի (Գոջա) հուղարկավորությունը, որն անցել է առանց շքեղության և քիչ թվով մարդկանց ներկայությամբ։ 40-ամյա ադրբեջանցի քրեական հեղինակությունը սպանվել էր կիրակի օրը Ստամբուլում։ Նրա վրա երեք կրակոց էին արձակել ատրճանակից։

Ըստ աղբյուրի՝ Գոջայի թաղման համեստ արարողությունը պատահական չէր. բանն այն է, որ նա մահվանից առաջ զրկվել էր գողական կոչումից։ «Прайм Крайм»-ի տեղեկություններով՝ Համիդովին օգոստոսի 14-ի գողական հավաքի ժամանակ հեռակա կարգով մահվան էին դատապարտել Դեդ Հասանի կլանի ներկայացուցիչները։ Գոջային ժամանակ էին տվել մինչև ամսվա կեսերը Ռաշադի և Էմինի հետ ներկայանալ ու բացատրություն տալ, թե ինչի՞ հիման վրա է նա որոշել դադարեցնել Գուլիի գողական լարգավիճակը և ինչու է մասնակցել Վաժա Բիգանիշվիլիի կողմից կազմակերպված թագադրման արարողությանը։

Վերջնաժամկետը չէր լրացել էր, Գոջան չէր ներկայացել, և թագադրման նպատակով հրավիրված հավաքի մասնակիցները հընթացս որոշել էին նաև վերջնականապես լուծել նրա հարցերը՝ մյուսներին դաս ցույց տալու համար։ «Прайм Крайм»-ի տեղեկություններով՝ մահվան դատավճիռ է կայացվել նաև Ռաշադի և Էմինի նկատմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս