Երիտասարդները, որոնք անտարբեր չեն իրենց համայնքի կամ այլ մարդկանց սոցիալական խնդիրների նկատմամբ, հնարավորություն են ստանում ծավալելու բիզնես, որը կլինի ֆինանսապես կայուն ու ինքնուրույն:
Իսլամիստների պահանջների մասին ոչինչ չի նշվում:
«Россия 1» հեռուստաալիքի աշխատակիցներն ու լրագրողները տեղյակ են, որ Հայաստանում գործող լրագրողների և հանրության կողմից բացասաբար են ընդունվել Նոր Մոսկվայում գրանցված ավտովթարի մասին լուսաբանումները, որոնք առնչվել են մեր հայրենակից, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին:
Միջադեպը գրանցվել է Թովուզի շրջանի զորամասում:
«Երեկ ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ ըստ նախնական տվյալների, Արման Մուրադյանը ինքն իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում՝ կրծքավանդակի ձախ շրջանում»:
Այս մասին նախօրեին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը:
«Ս. Հակոբյանի մյուս որդին էլ՝ Ստեփան Հակոբյանը, մինչ օրս անազատության մեջ է՝ Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Վահան Ջատիկյանի որդու՝ Սեդրակ Ջատիկյանի սպանության կազմակերպման մեղադրանքով»:
«Երեկ Արմավիրի մարզում գյուղնախարար Սերգո Կարապետյանը հրաժարվեց պատասխանել կարկուտի հետևանքների վերացման ծրագրերի մասին «Ժամանակի» հարցին»:
Հիվանդը գտնվում է վիրահատական սեղանին, նրա որովայնը բացել են:
«Առերևույթ հանգիստ ՀՀԿ գրասենյակում անհամբեր սպասում են, թե ինչ անուններ են հնչելու առաջիկայում պաշտոնանկ արվելիք մարզպետների, ինչպես նաև թափուր մնացած 38 ընտրատարածքի առնչությամբ»:
Հեռախոսազրույցի ժամանակ Հեյգը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան շահագրգռված է երկու երկրների միջև երկկողմանի հարաբերությունների ակտիվացման մեջ:
Այս մասին հայտարարել է Ֆիլիպինների արտգործնախարար Ալբերտ դել Ռոսարիոն:
«ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի սուտ պնդումն այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջին անգամ Ղարաբաղ է այցելել 1996 թվականին, միանգամայն տեղավորվում է 98-ին իշխանության կողմից որդեգրված և մինչ օրս իշխանությունների կողմից կիրառվող «հայեցակարգի» մեջ»:
Օրինագիծը, մասնավորապես, ենթադրում է Իրանից նավթի արտահանման մատակարարումների հավելյալ կրճատում՝ տարվա ընթացքում օրական մեկ միլիոն բարել:
«ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը գտնվում է Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնում»:
Ամեն տիպի անկարգություններն ու բախումները Թուրքիայում ուղղակիորեն ազդում են տնտեսության վրա:
«Այսօր Փարիզում վիրահատում են գեներալ Մանվելին, որի առողջությունը նորմալ է, բայց, ավելի «ապահով լինելու» համար, խորհուրդ են տվել մեկ անգամ էլ վիրահատվել»:
«1994 թվականի օգոստոսի 1-ին՝ դեռևս «անցումային» Հայաստանում լույս տեսավ «Առավոտ» թերթի անդրանիկ համարը»:
«Ակնհայտ է, որ Հայաստանից արտագաղթը սարսափելի տեմպերով աճում է: Պաշտոնական տվյալներով, միայն վերջին 3 տարիներին ընթացքում ՀՀ-ից արտագաղթել է մոտ 200 հազար մարդ»:
««Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունը Յուրա Բեգլարյանին թույլ չի տվել մեկնել օդանավով և հեռացրել է նրան օդանավակայանից»:
«2011 թվականի սեպտեմբերի 23-ին մեծ աղմուկով բացահայտված հանցավոր բանդայի պարագլուխ Արտյուշա Հակոբյանի հայրը՝ Սուրիկ Հակոբյանը (հայտնի «Գառնու լավաշի» Սուրիկը), «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով բաց նամակ է գրել Սերժ Սարգսյանին»:
Ամերիկացի դերասանուհի, երգչուհի, մոդել, դիզայներ Լինսի Լոհանը մշտապես պապարացիների ուշադրության կենտրոնում է:
Մարզերում մշակույթի տները լքված ամրոցներ են հիշեցնում, և Արարատի մարզկենտրոն Արտաշատն էլ բացառություն չէ: Արտաշատում պետական թատրոն կա, երաժշտական դպրոց, ՀԳՄ Պարույր Սևակի անվան Արարատի մասնաճյուղ, քաղաքապետարանի ենթակայության Շառլ Ազնավուրի անվան մշակույթի հսկա տուն՝ խորհրդային գիգանտոմանիայով կառուցած:
«Ի՞նչ կա մեր գյուղում: Ոչինչ, ոչինչ էլ չկա: Ամեն տարի ընտանիքներ է, որ լքում են գյուղը, փրկում են իրենց հարազատներին ու թողնում հեռանում էստեղից: Ամեն ընտանիքից արտագնա աշխատանքների միջոցով ապրուստի փող վաստակող գոնե մի հոգի հաստատ կա: Առանց դրա չի լինի»:
Ես չեմ ընտրում ազգութուն կամ մշակույթ, և եթե աշխատանքի վերցնելու լինեմ՝ ես ընտրելու եմ անհատին: Կարծում եմ՝ Հայաստանում բավականին ակտիվ ծրագրավորողներ կան: Այստեղ կան բավական տաղանդավոր մարդկանց խմբեր, որոնց հետ, կարծում եմ, կցանկանամ հետագայում ևս շփվել և վերադառնալ այստեղ, քանի որ իրականում ցանկանում եմ լսել նրանց գաղափարները, և, կարծում եմ, նաև նրանց համար ևս կարևոր է միմյանց հետ մտքերի փոխանակումը:
2013 թ. հունվար-հունիսին Հայաստան մուտք է գործել 298,146 ՀՀ քաղաքացի, իսկ մեկնել՝ 404,379: Բացասական սալդոն կազմում է 106,233:
Պարոն քաղաքապետ, հուլիսի 26-ին 168.am լրատվական կայքում հրապարակվել է Անի Կարապետյանի հոդվածը, որտեղ ներկայացվում է Աբովյանի նշանավոր հուշարձաններից մեկը՝ Սարալանջ թաղամասում գտնվող Տրդատ Գ թագավորի արձանը:
Երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջանում աշխատանքային շրջայց էր կատարել: Նա նա ծանոթացավ «Տիգրան Մեծ» այգու շինարարական աշխատանքներին: Մինչ նրա ժամանելը այգում «եռում էր» բանվորների աշխատանքը: Նրանք լվանում էին սալիկները, արագ-արագ տեղադրում նոր նստարանները, աղբամանները, անգամ ներկում էին լապտերը:
Ինչպես 168.am-ին հայտնել են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղեկատվական վահանակների փոխարինման հիմնական պատճառը դրանց «մաշվածությունն է, ինչպես նաև տեքստային որոշ խմբագրումների անհրաժեշտությունը»:
Այսօրվանից Երևան քաղաքում գործելու են վճարովի ավտոկայանատեղեր, իսկ վճարումները կատարվելու են անկանխիկ եղանակով: Երևան քաղաքի ավագանու 2012թ. դեկտեմբերի 25-ի թիվ 563-Ն որոշմամբ սահմանվել են Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի տուրքի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը: