
ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների օգտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Իրանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցներ սահմանող օրինագծի օգտին՝ կապված վերջինիս միջուկային ծրագրի հետ:
Օրինագիծը, մասնավորապես, ենթադրում է Իրանից նավթի արտահանման մատակարարումների հավելյալ կրճատում՝ տարվա ընթացքում օրական մեկ միլիոն բարել: Օրինագծի օգտին քվեարկել է 400 մարդ, դեմ՝ 20-ը: Օրինագիծը դեռ պետք հաստատվի Սենատի և նախագահ Բարաք Օբամայի կողմից:
Քվեարկությունն անցկացվել է Իրանի նախագահի պաշտոնում Հասան Ռոուհանիի լիազորությունների սկսվելուց (կիրակի) քիչ առաջ: