
Մալաթիայի շուկայի սեփականատիրոջ տղան մեծ քանակությամբ թմրանյո՞ւթ է ունեցել. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի 28-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած արտառոց դեպքի հեղինակ, Մալաթիայի միրգ-բանջարեղենի շուկայի սեփականատեր Սիմոն Հակոբյանի որդին՝ Վրթանես Հակոբյանը, ըստ մայրաքաղաքում պտտվող համառ լուրերի, իր ավտոմեքենայի մեջ մեծ քանակությամբ թմրանյութ է ունեցել և դրա համար էլ կյանքի գնով ճողոպրել ոստիկաններից:
Նշենք որ նույն Վ. Հակոբյանը 2010 թ. դարձյալ թմրանյութ պահելու համար կալանավորվել էր, և, առհասարակ, այս ընտանիքը մշտապես հայտնվել է այսպիսի քրեածին պատմությունների մեջ:
Ս. Հակոբյանի մյուս որդին էլ՝ Ստեփան Հակոբյանը, մինչ օրս անազատության մեջ է՝ Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Վահան Ջատիկյանի որդու՝ Սեդրակ Ջատիկյանի սպանության կազմակերպման մեղադրանքով:
«Ժողովուրդը» փորձեց ՝ Ս. Հակոբյանից պարզել նրա ընտանիքի շուրջ պտտվող աղմկահարույց իրադարձությունների մանրամասները, սակայն Հակոբյանն ի վերջո փոշմանեց և որոշեց լռել: Իսկ դրա պատճառները շատ են»:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում: