Ազատ Նիկոլայի Գասպարյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գասպարյանների ընտանիքին՝ Հայաստանի ժողովրդական արտիստ, սիրված դերասան Ազատ Գասպարյանի մահվան կապակցությամբ:
Տիգրան Եգորյանը դատական նիստի ընթացքում ասաց, որ անհայտ անձանց կողմից ոչնչացվել են որոշ ապացույցներ, մասնավորապես՝ չի գտնվել Վահե Ավետյանի վերնաշապիկը, Արտակ Բայադյանի կոշիկները, դեպքի վայրում չեն հայտնաբերվել արյան հետքեր այն դեպքում, երբ արնահոսել է Վահե Ավետյանի քիթը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղերի կառավարման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են նաև ավտոկայանատեղերի կազմակերպման մրցույթը շահած ընկերության ներկայացուցիչները:
Երևանի «Միկրոավտոբուսային ուղևորափոխադրումների ավտոտրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության կայանատեղիից իրենց աշխատանքը սկսած վարորդները դժգոհում են օրվա, այսպես կոչված, պլանը բարձրացնելու փորձերից։
«Սև ցուցակում» ընդգրկվել է 335 մարդ, որոնք դրանում են հայտնվել ԼՂՀ կատարած այցերի համար:
Գագիկ Ծառուկյանի դեմ բողոքի ակցիան հաջորդելու է Երևանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ տեղի ունեցած ակցիաներին: Այդ հանգամանքը որոշակիորեն երկակի իրավիճակ է ստեղծում: Երևանում ԲՀԿ-ականները միացել էին բողոքի ակցիաներին, իսկ հիմա դրանք ուղղվելու են ԲՀԿ առաջնորդի դեմ:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:
Արամ Մանուկյանը դժգոհել է, որ հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի դեպքից այդքան մեծ աղմուկ բարձրացրին. «Բոլորիս համար ցավալի էր, բայց դա դարձավ մի մեծ աղմուկ: Չգիտեմ… Տարոնի դեպքը, էնտեղ մեջ-մեջ են դրել… վարչության պետի… Թքա՛ծ բոլորի վրա, ժողովո՛ւրդ: Էդ փոքր-մոքր բաներն ընդամենը շեղում են, ընդամենը շեղող քաղաքականություն են այն մեծ պրոբլեմի, որը կոչվում է արտագաղթ…»:
Նոտան հղվել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատան միջոցով, քանի որ Անկարան դիվանագիտական հարաբերություններ չունի Երևանի հետ:
«Նման քանակի հոդվածների ավելացման ուղղությամբ աշխատանքեր են կատարվել դեռևս ամիսներ առաջ, իսկ այս օրերին դրանք պարզապես տեղադրվում են ազատ հանրագիտարանում»,- ասաց Ս. Մկրտչյանը` նշելով, որ յուրաքանչյուր ժամ հայերեն Վիքիպեդիայում ավելանում է 350 և ավելի հոդված:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 1-ին, ժամը 23.00-ին, Էրեբունու 4-րդ զանգվածի 38/24 հողակտորի մոտից բերման է ենթարկվել 1957 թ. ծնված Գագիկ Ս.-ն, որը ս/թ հուլիսի 31-ից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:
Այս մասին նշված է Կոհլի և տվյալ ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի բանակցությունների գաղտնի արձանագրությունում, որը կնքվել է 1982 թվականի հոկտեմբերին, Բոննում:
«Օգոստոսի 1-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտագրով դիմել է թուրքական կողմին, որտեղ ցավ է արտահայտվել դեպքի կապակցությամբ, և հույս հայտնվել, որ նմանատիպ դեպքերն ապագայում չեն կրկնվի»:
Գուլիևը հավելել է, որ ԿԸՀ-ի տվյալ որոշումը ԺՈՒԱԽ-ին կդրդի ձեռնարկել ավելի ակտիվ քայլեր:
Միևնույն ժամանակ դատարանը հրաժարվել է նույն կերպ վարվել վարդապետ Իոտամ Բասիլաեի պարագայում, ով անցնում է նույն գործով:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ օգոստոսի 2-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 411,12 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.22%-ով կամ 0.91 դրամով։
Երիտասարդը պնդում է, որ, գտնվելով ղեկին, նայել է աղջկա ոտքերին, ինչի համար էլ վթարի է ենթարկվել:
Քրեակատարողական համակարգի աշխատակիցների համար էթիկայի օրենսգիրքն ընդունվել է 2010 թվականին:
Այսօր ժամը 16:30-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է անվանի դերասան Ազատ Գասպարյանը: Այդ մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սիրանույշ Մարտիրոսյանը:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 5-ին ժամը 10:00–ից մինչև ժամը 16:00–ն դադարեցվելու է….
2013 թվականի առաջին կեսին Թուրքիան հյուրընկալել է գրեթե 1.7 միլիոն ռուսաստանցի զբոսաշրջիկի:
Ալասանիայի խոսքերով՝ Վրաստանը պլանավորել է նաև ընդօրինակել ռազմական արդյունաբերության ոլորտում Ադրբեջանի ունեցած փորձը:
Այս պահին Երևանի քաղաքապետարանի դիմաց հավաքվել են մեծ թվով երիտասարդներ, ովքեր արդարացիորեն շարունակում են իրենց պայքարը և պահանջում են քաղաքապետարանի իրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «ԵրևանՏրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը:
Նախատեսվում է այդ հրանոթների զանգվածային արտադրությունը սկսել 2014 թվականին:
Օգոստոսի 3-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում, 5-ին Սյունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԱԳՆ նախկին աշխատակից Վլադիմիր Կարապետյանի համար անհասկանալի է, թե ինչու չի հրապարակվում փաստաթուղթը
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը, խարդախության 7 դեպքից` 6-ը, իսկ շորթման 1 դեպքը բացահայտվել է:
Իսրայելի հարձակումից հետո Ասադի կառավարությունը փորձել է թաքցնել այն փաստը, որ հրթիռների մի մասը փոխադրվել է ժամանակին:
Օգոստոսի 2-ին, ժամը 14.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 14.40-ից մինչև 14.55-ը Արագածոտնի մարզի Նիգավան, Լուսագյուղ, Սարալանջ գյուղերում և Ապարան քաղաքում տեղացել է առատ կարկուտ: