
Տնտեսական հաջողությունները շարունակելու համար երկրին անհրաժեշտ է քաղաքական կայունություն. Էրդողան

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ տնտեսական ձեռքբերումների ամրապնդման ու շարունակման համար Թուրքիային անհրաժեշտ է պահպանել քաղաքական կայունություն.
«Ամեն տիպի անկարգություններն ու բախումները Թուրքիայում ուղղակիորեն ազդում են տնտեսության վրա: Այդ պատճառով էլ մենք պետք է պահպանենք կայունություն: Թուրքիայում յուրաքանչյուրը կարող է պաշտպանել իր իրավունքը, սակայն դա պետք է անի ժողովրդավարական ճանապարհով և ոչ թե քաոս ու անկարգություններ առաջացնելու ճանապարհով»:
Նշվում է, որ երեկ Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում բախումներ են գրանցվել ցուցարարների ու ոստիկանների միջև: Ոստիկանությունը ցուցարարների համար կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: