Բաժիններ՝

Ադրբեջանցի զինծառայողն ինքնասպանություն է գործել

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի զինծառայողն ինքնասպանություն է գործել: Միջադեպը գրանցվել է Թովուզի շրջանի զորամասում: 19-ամյա զինծառայող Էլշադ Շահլարօղլու Իսմայլովն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել է իր վրա:

Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հաստատել է զինծառայողի կորուստը: Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն:

Հիշեցնենք, որ ադրբեջանական «Դոկտրինա» ռազմական հետազոտությունների լրագրողական կենտրոնը՝ հենվելով ԶԼՄ-ների նյութերի մոնիթորինգի վրա, երկու օր առաջ հայտնեց, որ ընթացիկ տարվա 7 ամսվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության ու անվտանգության սեկտորի կորուստները կազմել է 58 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս