
19-ամյա «Առավոտ». մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «1994 թվականի օգոստոսի 1-ին՝ դեռևս «անցումային» Հայաստանում լույս տեսավ «Առավոտ» թերթի անդրանիկ համարը:
Թերթ, որի խնդիրըանաչառ և բազմակողմանի տեղեկատվություն հաղորդելն է, իսկ գերխնդիրը՝ ազատականության և հանդուրժողականության մշակույթի զարգացումը:
19 տարի առաջ թերթը պատրաստում էր մի քանի հոգի: Իսկ հիմա տեսեք, թե որքան շատ ենք՝ նախկին, ներկա և ապագա առավոտցիներով: Եղել ենք, կանք և դեռ կշատանանք»:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի: