
Գագիկ Բեգլարյանի եղբայրը սկանդալ է սարքել օդանավակայանում. մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ առավոտյան ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Յուրա Բեգլարյանը, որը Երևանից պետք է մեկներ Վիեննա, «Զվարթնոց» օդանավակայանում սկանդալ է սարքել՝ ծայրաստիճան հարբած վիճակում դսևորելով անհավասարակշիռ պահվածք:
Մեր տեղեկություններով՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունը Յուրա Բեգլարյանին թույլ չի տվել մեկնել օդանավով և հեռացրել է նրան օդանավակայանից»: