Տարոն Մարգարյան. «Լեռնիկը որ գա, կասեք՝ Տարոն Մարգարյանն ասել է թող այս հատվածը մաքրի» (տեսանյութ, լուսանկարներ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջանում աշխատանքային շրջայց էր կատարել: Նա նա ծանոթացավ «Տիգրան Մեծ» այգու շինարարական աշխատանքներին: Մինչ նրա ժամանելը այգում «եռում էր» բանվորների աշխատանքը: Նրանք լվանում էին սալիկները, արագ-արագ տեղադրում նոր նստարանները, աղբամանները, անգամ ներկում էին լապտերը: «Տեսնո՞ւմ եք, ոնց որ՝ սիրունանում ա»,-  ժամանելուց հետո, նայելով այգուն, ասաց քաղաքապետը:

Նա շրջելով՝ նկատեց հարևան կրպակների էլեկտրաէներգիայի լարերը, որոնք ծառերի ճյուղերի արանքում օդում կախված էին, ու հանձնարարեց դրանք հողի տակ թաքցնել, քանի դեռ հողային աշխատանքներն այգում կատարված չեն.

«Լարերն ինչո՞ւ չեք իջացրել ներքև: Պետք է հստակ պարտադրեք սեփականատիրոջը, որ լարերն իջեցնեն: Քանի հողային աշխատանքը չեք ավարտել, ժամանակ կա, իջեցրեք հողի տակ: Ամոթ ա, ոնց որ սարդոստայն լինի»,- դժգոհեց Տարոն Մարգարյանը:

Բնակիչներից մեկն էլ առաջարկեց այգու ջրամատակարարումն այլ կերպ կատարել` ասելով, թե ներկա համակարգը ոչ էֆեկտիվ է: Տարոն Մարգարյանը համաձայնեց նրա հետ ու հորդորեց շինարարաներին ոռոգման համակարգը կառուցել հենց այդ պապիկի առաջարկած տարբերակով:

Կարդացեք նաև

«Քաղաքացին ճիշտ առաջարկ ա ներկայացնում: Ասում ա՝ մի ամիս ա ասում-ասում եմ` չեն լսում: Մենք ո՞նց ենք ջրելու այգին` շլանգներո՞վ: Խնամքը հաշվի առեք` հետո պետք է բանվորներ պահե՞նք, որ ջրեն այգին»,- նկատեց նա:

Տարոն Մարգարյանը զրուցեց նաև Գայի պողոտայում տեղակայված կրպակների տնտեսվարողների հետ ու նրանց հորդորեց՝ պահպանել իրենց կրպակների առջևի հատվածի մաքրությունը, խնամել դրանք: «Լեռնիկը որ գա, կասեք՝ Տարոն Մարգարյանն ասել է, թող այս հատվածը մաքրի: Ամեն ինչ քաղաքապետարանը չի անելու, դուք էլ Ձեր հատվածը մաքրեք»,- վաճառողներից մեկին ասաց քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը մասնակցեց նաև Նոր Նորքի 5-րդ զանգվածի Մառի 13 շենքի  ֆուտբոլային դաշտի բացման արարողությանը, որտեղ երեխաների համար խաղադաշտ նետեց ֆուտբոլային առաջին գնդակը:

Նա ներկա գտնվեց նաև Թոթովենցի փողոցի հարակից տարածքում կառուցված նոր բակի բացման հանդիսավոր արարողությանը:

Մանրամասները 168.am-ի տեսանյութում:

Taron0

Taron02

Taron233

Taron85

Taron2

Taron-new

Taron-new01

Taron

Taron-new66

Taron2330

Taron-new69

Taron55

Taron023

Լուսանկարները՝ 168.am-ի

Տեսանյութեր

Լրահոս