Ուիլյամ Հեյգը հեռախոսազրույց է ունեցել Ալի Աքբար Սալեհիի հետ
Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Սալեհիի հետ:
Հեռախոսազրույցի ժամանակ Հեյգը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան շահագրգռված է երկու երկրների միջև երկկողմանի հարաբերությունների ակտիվացման մեջ: Հեյգը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև բանակցությունները կշարունակվեն Նյու Յորքում ՄԱԿ-ի հանդիպման դաշտերում:
Որոշվել է, որ բանակցությունների ընթացքում երկու երկրների արտգործնախարարությունների քաղաքական դեպարտամենտների ղեկավարները սկսելու են բանակցել մինչև ՄԱԿ-ի հաջորդ նստաշրջանը երկկողմանի հարաբերությունների ակտիվացման շուրջ:
Նշվում է, որ Մեծ Բրիտանիան գտնվել է այն երկրների թվում, որոնք ճանաչել են հունիսի 14-ին Իրանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները, որոնցում առաջին փուլում հաղթանակ է տարել Հասան Ռոուհանին: Ուշագրավ է, որ վերջինիս երդմնակալության արարողությանը ներկա գտնվելու հրավեր է ստացել նաև Մեծ Բրիտանիան: