
Հետվիրահատական շաբաթ. մամուլ

«Անցնող շաբաթը ՀՀԿ ու մերձՀՀԿ-ական «միջավայրի» համար հետվիրահատական էր»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում. «Իր պաշտոնամուտը թեթև վիրահատությամբ է սկսել Սյունիքի նորընծա մարզպետ Վահե Հակոբյանը:
Այսօր Փարիզում վիրահատում են գեներալ Մանվելին, որի առողջությունը նորմալ է, բայց, ավելի «ապահով լինելու» համար, խորհուրդ են տվել մեկ անգամ էլ վիրահատվել: Սերժ Սարգսյանն էլ հետվիրահատական «կազդուրում» է անցնում Բադեն-Բադենում. նրան տեսության են գնում հայոց չինովնիկները՝ չալարելով կտրել այդքան ճանապարհ»: