Աղբյուրները չեն բացառել, որ տվյալ միջոցը կապված է 74-ամյա Իբրահիմբեկովի ընդդիմադիր գործունեության հետ:
Դեռևս երկու շաբաթ առաջ ես բարձրացրել եմ այս հարցը և շարունակում եմ պահանջել` որպես ՀՀ քաղաքացի, ԱԺ պատգամավոր ինձ ցույց տալ իրավական այդ հիմքը, համաձայն որի՝ ինչ-որ մի ՍՊԸ-ի իրավունք է վերապահված ստանալ վարորդի անձնական տվյալները` անկախ նրանից, թե ո՞վ է կանգնած այդ ՍՊԸ-ի հետևում:
Երբ նա հեռանա նախագահի պաշտոնից, նրան կենթարկեն քրեական պատասխանատվության:
Օգոստոսի 1-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ՔՀԳՎ և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի 11 շենքից հայտնաբերել և բերման են ն ենթարկել Ուկրաինայի քաղաքացի, 1981 թ. ծնված Վիտյա Խ.-ին
Բացի այդ համակարգերից, Ռուսաստանը Սիրիայի Տարտուս նավահանգիստ է հասցրել Ми-24 տիպի երկու վերանորոգված ինքնաթիռ:
Այս անգամ կոնֆերանսն ավելի խորն է լինելու: Մենք առաջին անգամ նույնիսկ միմյանց չէինք ճանաչում, բացի դրանից՝ զուտ ծանոթության համար էր այն և նորեկներին քաջալերելուն էր ուղղված, իսկ այժմ արդեն խմբագիրները ավելի խորը՝ դրսի փորձի հետ ծանոթանալու և միմյանց հետ հարցերը քննարկելու ինչ-որ առաջարկներ ունեն:
Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը երեքշաբթի օրը վիրահատության է ենթարկվել:
Երևան-Չարենցավան և Երևան-Աբովյան թիվ 259 ավտոբուսային երթուղու վարորդները որոշել են առաջիկա օրերին փակել Երևան-Աբովյան, Երևան-Չարենցավան միջպետական ճանապարհները: Նրանք բողոքում են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի «ՊԱԶԻԿ»-ների դեմ, որոնք աշխատում են նույն ուղղություններով:
Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին այսօր կոչ է արել ոչնչացնել Իսրայել պետությունը:
Երևանի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում այսօր տեղի ունեցավ սիրված դերասան Մարկ Սաղաթելյանի հուղարկավորման արարողությունը:
Հայաստանին սահմանակից Կարսի նահանգի բնակիչ, հովիվ Մուսթաֆա Ուլքերը հուլիսի 31-ին հայ-թուրքական սահմանը հատելիս վիրավորվել է, իսկ հաջորդ օրը մահացել է:
Տարոն Մարգարյանը անակնկալի է եկել` իմանալով, որ օրեր առաջ ձեռքբերված պայմանավորվածությունը «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը, փաստորեն, չի կատարել. «վճարումների գանձման գործընթացը սկսել սեպտեմբերից», և մարդիկ նախօրեին ստացել են բազմաթիվ sms-ներ ընկերությունից տուգանքի վերաբերյալ:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ակնարկեց վերջին շրջանում կուսակցությունների և քաղաքացիական խմբերի միջև նշմարվող որոշակի հակադրությանը և կարծիք հայտնեց, թե ի հայտ են եկել «բժիշկներ», ովքեր առաջնորդվում են` «հիվանդին բուժելու միակ տարբերակը նրա գլուխը կտրելն է» սկզբունքով:
Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի գիտազհետազոտական կենտրոնի ղեկավար Քազեմ Ջալալին:
Օգոստոսի 1-ին, ժամը 21.10-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Կամոյի փողոցի թիվ 15 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախնական տվյալներով՝ երիտասարդը գտնվել է ալկոհոլի ազդեցության ներքո:
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը օգոստոսի 2-ին Գնումների աջակցման կենտրոն պետական ոչ առեւտրային կազմակերպության աշխատակազմին ներկայացրեց Արթուր Առաքելյանին` որպես կենտրոնի պետի նորանշանակ պաշտոնակատարի:
Այսօր տեղի է ունեցել ԿԸՀ-ի հերթական նիստը:
Սահմանված չափանիշները չպահպանող կառուցապատող ընկերություններն, ըստ խախտման բնույթի, կենթարկվեն վարչական պատասխանատվության` 30.000 -ից մինչև 100.000 դրամի չափով: Կառուցապատող ընկերություններին այս մասին ծանուցվել և լրացուցիչ իրազեկվել է:
Երեկ տանիքից ցած ընկած 10-ամյա Նորայր Ջուլհակյանն այսօր առավոտյան մահացել է։
Արդյոք պատրաստվո՞ւմ է «Ժառանգություն» կուսակցությունը պատգամավորի թեկնածու առաջադրել սեպտեմբերի 29-ին Սյունիքի թիվ 38 մեծամասնական ընտրատարածքում` ԱԺ պատգամավորի արտահերթ ընտրություններին:
Լոզանի կոնֆերանսից հետո Թուրքիայում ոչ մուսուլման քաղաքացիներին տրվել են «ազգության գաղտնի» ծածկագրեր:
Օգոստոսի 5-ին Հայաստանի Պաշտպանության նախարարությունում կսկսեն գործել Ռուսաստանի Դաշնության զինվորական ուսումնական հաստատություններն ընդունված կուրսանտների համար ռուսաց լեզվի դասընթացները:
Երեկ ոստիկանության կողմից բերման ենթարկված Արգիշտի Կիվիրյանը ոստիկանության բաժնում հրաժարվել է որևէ փաստաթուղթ ստորագրել, սակայն պահանջել է պատասխանատվության ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր ապօրինություններ են թույլ տվել իր նկատմամբ:
Հայաստանը կախված է Ռուսաստանից մի շարք ձևերով, ներկայիս նախագահից առաջ պաշտոնավարած առաջնորդը՝ Ռոբերտ Քոչարյանը, արդյունավետ կերպով Ռուսաստանի Դաշնությանը վաճառեց մի շարք ռազմավարական նշանակություն ունեցող ակտիվներ:
Մի քանի օր է՝ ՀՀ Արդարադատության նախարարության Վանաձոր քրեակատարողական հիմնարկում պահվող 2 կալանավոր հացադուլ են հայտարարել:
Տարեսկզբից սկսած՝ Իրաքում զոհվել է 4137 և վիրավորվել է 9865 մարդ:
Երկրում ստեղծված իրավիճակի մասին «Ժառանգության» փոխնախագահը նշել է, որ բոլոր ուժերը, անկախ քաղաքական ուղղվածությունից, ինչպես նաև հասարակության մյուս ներկայացուցիչները` անկախ մասնագիտությունից և հայացքներից, մտահոգվելու բան ունեն:
Համապատասխան փաստաթուղթը տեղակայվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Քերին իր այս հայտարարությունն արել է Պակիստանում: