
Մարզպետների հարցը մնաց օդում կախված. մամուլ

«Առերևույթ հանգիստ ՀՀԿ գրասենյակում անհամբեր սպասում են, թե ինչ անուններ են հնչելու առաջիկայում պաշտոնանկ արվելիք մարզպետների, ինչպես նաև թափուր մնացած 38 ընտրատարածքի առնչությամբ»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.
«ՀՀԿ-ում կարծում են, որ մեկ շաբաթվա ընթացքում գոնե 38-ի հաշվով պարզություն կլինի ոչ միայն այն պատճառով, որ Իրանից վերադարձած կլինի Սերժ Սարգսյանը, այլև՝ օգոստոսի 5-ից սկսվում է թեկնածուների առաջադրումը:
Ի դեպ, արդեն հնչած անունների կողքին ՀՀԿ-ում նոր անուն է ավելացել՝ Ռոման Սարգսյան. վերջինս մինչ այդ եղել է Կապանի ՀՀԿ կառույցի ղեկավարը, այժմ էլ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի՝ Սուրիկ Խաչատրյանի տեղակալն է:
Ինչ վերաբերում է մարզպետներին, ապա ՀՀԿ-ում անհամբեր սպասում են, թե ինչով կավարտվի Արարատի մարզպետի «պատմությունը», որի գյուղվարչության պետին դիզվառելիքի գործով ձերբակալել են: Արարատում մրցակցությունն ունի գինե-օղիա ուղենշում՝ «Վեդի ալկոյի» Մանվել Ղազարյանի և «Ավշարի» Արայիկ ու Մայիս Գրիգորյանների միջև»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում: