Բաժիններ՝

Արարատի մարզային գրադարանի ընթերցողների թիվը պակասել է 30 տոկոսով

Մարզերում մշակույթի տները լքված ամրոցներ են հիշեցնում, և Արարատի մարզկենտրոն Արտաշատն էլ բացառություն չէ: Արտաշատում պետական թատրոն կա, երաժշտական դպրոց, ՀԳՄ Պարույր Սևակի անվան Արարատի մասնաճյուղ, քաղաքապետարանի ենթակայության Շառլ Ազնավուրի անվան մշակույթի հսկա տուն՝ խորհրդային գիգանտոմանիայով կառուցած: Մարզային մշակույթն էլ, եթե հետևենք ազդագրերին, գուսանական-հայրենասիրական երգերն են:

Համեմատաբար «կենդանի» կառույցը մարզային գրադարանն է, բայց այս անգամ հուսադրող տեքստեր չլսեցինք: Այս ամառ պակասել են Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանի ընթերցողները: 1979 թվականից գրադարանի տնօրեն Յուրա Պետրոսյանը, ով տարիներ առաջ լրագրողներին ասում էր. «Գուցե չհավատաք, բայց կարդում են, ընթերցող կա», այս տարի փոքր-ինչ տարակուսած է:

«Գալիս են, բայց սակավաթիվ ընթերցողներ: Հիմնականում 4-10-րդ դասարանների ընթերցողներ են: Սպասարկման բաժնում 1400 ընթերցող ունենք, որից 800-ը՝ ընթերցասրահի: Էս տարի 30 տոկոսով պակասել է ընթերցողների թիվը: Համակարգիչները տիրում են մեր երեխաներին: Ամառները ավելի շատ ընթերցող ենք ունեցել, ժամերով նստում-պարապում էին: Զարմանալի է, մանավանդ, որ վերանորոգված է, միջոցառումներ ենք անում: Օրինակ, օրերս նշեցինք  բանաստեղծ Շանթ Մկրտչյանի 60- ամյակը»,- նշում է պարոն Պետրոսյանը, ով իբրև տնօրեն հայտնի է նրանով, որ գրադարանի  համար ձեռք է բերում Պարույր Սևակին վերաբերող ամեն ինչ: Պարուր Սևակը Արարատի մարզի հպարտությունն է:

Արարատ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս