Գրեթե երկու տարի է, ինչ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ: Ըստ շրջանառվող լուրերի` ընկերության սեփականատերերը` եղբայրներ Հովհաննես, Հակոբ և Մուրադ Մուրադյանները, ՀՀ կառավարությունից իրենց մեկ այլ ընկերության անունով 20 միլիոն դոլարի վարկ էին վերցրել, որի դիմաց գրավադրել էին Մարզահամերգային համալիրի բաժնետոմսերի 75 տոկոսը: Լուրեր […]
Ալեքսանդր Մալայանը կարևորեց նախադպրոցական բժշկական ծրագրի առկայությունը, քանի որ աչքի նկատմամբ պահանջները տարբերվում են մինչ դպրոց գնալը և դրանից հետո: «Հաճախ ծնողներն ընկնում են նրա հետևից, որ երեխաները տարբեր լեզուներ սովորեն, նաև համակարգչին տիրապետեն՝ մոռանալով երեխայի առողջության մասին»:
Այսօր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում կբացվի «ԵՐԵՎԱՆ. հայացք ապագայից» ցուցահանդեսը: Այս ցուցադրությամբ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը շարունակում է միջթանգարանային համագործակցության իր ծրագիրը` համատեղ ցուցադրություններ կազմակերպելով քույր-թանգարանների հետ:
«Ցավոք սրտի, շատ են շաքարային դիաբետի ակնային ախտահարումների բարդացած և ծանր դեպքերը: Նման դեպքերում հիվանդներին օգնություն տրամադրել գրեթե չի լինում»,- նշեց ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժը:
Հայաստանի պատվիրակությունը հոկտեմբերի 5-7-ը Տիրանայում մասնակցել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստին: Այստեղ հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը դեմ է հանդես եկել Թուրքիայի կողմից Սիրիային վերաբերող բանաձևին և դեմ է քվեարկել դրա ընդունմանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վաղն Աշխարհի առաջնության ընտրական փուլում խաղադաշտ դուրս կգա Իտալիայի դեմ։ Հայաստանում են և արդեն մարզվում են նաև մեր լեգեոներները, այդ թվում՝ Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։ Չնայած հավաքականի գերհագեցած գրաֆիկին, «168 Ժամը» կարողացավ մի քանի րոպեանոց զրույց ունենալ Հենրիխի հետ։
Ֆրանսիայի նախագահի կինը` Վալերի Տրիերվելերը և Օ դը Սենի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը հայց կներկայացնեն դատարան` առաջին տիկնոջ կենսագրության մեջ իրենց սիրավեպի մասին տեղեկության հրապարակման կապակցությամբ:
Եռօրյա ժամկետում «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-ի շինարարության դադարեցմանն առնչվող պահանջն ամբողջ ծավալով չիրականացնելու դեպքում, մենք ինքներս` անմիջական ժողովրդավարության, սահմանադականության և իրավունքի գերակայության և իրավունքների ինքնապաշտպանության սկզբունքների շրջանակներում ապահովելու ենք նշաված պահանջի լիարժեք իրականացումը:Մյուս պահանջներն իրականացնելու համար մենք ձեզ տալիս ենք ողջամիտ` մեկամսյա ժամկետ
«Սիդնեյ» ակումբում հանդես եկող իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիերոն նշել է, թե կարիերան շարունակելու համար ինչու է ընտրել հենց ավստրալական ակումբը:
«Հայաստանի իշխանությունների պայքարը ոչ թե անձերի, այլ վատ երևույթների դեմ է: Եվ այս խնդիրը անձնավորել կամ քաղաքականացնել պետք չէ և արդարացված չէ: Տեղեկացնեմ հարգարժան դեսպանին, որ կան տարբեր քրեական գործեր, տարբեր կոռուպցիոն գործեր, որոնք էլի իրավական հարթության մեջ, և որտեղ մեղադրյալներ անցնում են նաև ՀՀԿ-ի ներկայացուցիչներ, բայց որևէ մեկը չի ասում, որ դա ՀՀԿ-ի դեմ է կամ իրավական մարմինը լուրջ խնդիրներ ունի ՀՀԿ-ի հետ: Քաղաքական իշխանությունների խնդիրը վատ երևույթների դեմ պայքարելն է»,- ասել է ՀՀԿ-ի խոսնակը:
Մենք ունեցել ենք դեպքեր, երբ քաղաքական գործիչները որոշ ժամանակ անց վերադարձել են քաղաքականություն, ինչպես` Կարեն Դեմիրճյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը: Դրանք անհավանական կամ անհավատալի երևույթներ չեն, հնարավոր է, որ էլի կլինի:
«Ազատ դեմոկրատներին» մոտ կանգնած աղբյուրի` Քոքոբելյանը «սպառնացել է» Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ ըստ «Ժառանգության» մոտ կանգնած աղբյուրների` «Րաֆֆի Հովհաննիսյանը 100 տոկոսանոց ճշմարտություն է ասել, և Քոքոբելյանը Րաֆֆիին չէր կարող սպառնալ, հակառակը` «կակ միլենկի» ներկայացել ա»:
«Միլանի» 25-ամյա կիսապաշտպան Քևին Փրինս Բոատենգը հայտնվել է Մյունխենի «Բավարիայի» հետաքրքրությունների շրջանակներում, տեղեկացնում է Bild-ը:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը գոհ է ընթացիկ մրցաշրջանում ակումբի մեկնարկից, ինչպես նաև ուրախ է, որ թիմի պաշտպան Էրիկ Աբիդալը վերսկսվել է մարզումները լյարդի վիրահատությունից հետո:
«Մոնպելյեի» գլխավոր մարզիչ Ռենե Ժիրարը ՈւԵՖԱ-ի կողմից կիրառած որակազրկման պատճառով բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ և 4-րդ տուրերի հանդիպումներն ընդդեմ «Օլիմպիակոսի»:
Մենք չենք կարող մեկնաբանել, որովհետև, եթե գործը լինում է նախաքննության կամ դատաքննության փուլում, և պատգամավորն իրավունք ունի անձեռնմխելիության վերաբերյալ ինչ-որ ձևով դիրքորոշում հայտնել, Մարդու իրավունքների պաշտպանին կոնկրետ արգելված է միջամտել: Դրա համար, շատ դեպքերում, ցավոք, մենք զերծ ենք մնում այդ փուլում գործի ընթացքին միջամտելուց:
Մեր երկրում բոլոր հարցերի լուծումը վերապահված է նախագահին, ինչը հանգեցնում է կառավարման անհավասարակշռության: Մեր համակարգը միանձնյա է և անձնավորված: Փորձեմ պատկերավոր ասել` նախագահն այդ ամբողջ մեխանիզմի մի պտուտակն է, որը հանելու դեպքում մեխանիզմը չպետք է խափանվի:
Հոկտեմբերի 10-ինԱրամեն նշել է իր 30-ամյակը: Այդ առթիվ Երևանում` Հերացու 2ա հասցեում, բացվել է «Արամե» կարաոկե-ակումբը:
Տավուշի մարզի Պաղջուր գետի վրա, Լաստիվեր ջրվեժից քիչ ներքև, իրականացվում է փոքր ՀԷԿ-ի լայնածավալ շինարարություն՝ երկրորդը նույն գետի վրա: Շինարարությունը ընթանում է առանց համապատասխան օրինական հիմքերի:
«Այո, երջանկություն կա և ես դա զգացել եմ: Պարզապես երջանկությունը հավերժ չի կարող լինել: Դրանք պահեր են, որ մեր կյանքում հանդիպում են շատ հաճախ: Ուղղակի այդ պահերը պետք է նկատել և գնահատել: Իհարկե, ունեմ երազանքներ, բայց ես չեմ կարող դրանց մասին ասել, քանի որ, եթե ասեմ` չեն իրականանա»:
Դերասան Աբել Աբելյանի անունով և նրա լուսանկարներով համացանցում մի քանի կեղծ էջեր են բացվել, որոնք իր անունից տարբեր հայտարարություններով են հանդես գալիս: Տարիներ առաջ ստեղծված համացանցային այդ կեղծ էջերը դերասանին այնքան էլ չէին անհանգստացնում, մինչև այն պահը, երբ նրա անունից սկսեցին հայտարարություններ տարածվել ու մեկնաբանություններ արվել:
«ԲՀԿ-ն ժամանակին կոալիցիոն դաշնագիր է ստորագրել ՀՀԿ-ի հետ, ու այդ կետն այնտեղ կար: ԲՀԿ-ն, համենայնդեպս, այդ կետը չի վերանայել: Եթե նույնիսկ առաջադրեն իրենց թեկնածուին` դա շատ նորմալ կընկալվի: ԱԺ ընտրությունների ժամանակ ինչքա՞ն հետաքրքիր էր, որ կար ռեալ մրցակցություն: Մեր քաղաքական դաշտն այդ մրցակցության պակասը, անհրաժեշտությունը միշտ զգացել է: Պետք են այնպիսի թեկնածուներ, որ կարողանան հավասարի չափով մրցակցել միմյանց հետ: Ավելի հետաքրքիր կլինի, որ ԲՀԿ-ն առաջադրի իր թեկնածուին. դա կթեժացնի ընտրապայքարը»:
«Յուտայի» կենտրոնական Էլ Ջեֆերսոնը նոր մահճակալ է գնել։
Ֆրանսիայի առաջին տիկին Վալերի Թրիեվեյլերը դավաճանել է իր ամուսնուն՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին հայկական ծագումով հայտնի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի տնտեսական զարգացման նախկին նախարար, UMP կուսակցության գլխավոր քարտուղար Պատրիկ Դևեջյանի հետ:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Ստեփանակերտի օդանավակայանի բացման հետ կապված իր խոսքը:
Հարցին, թե ի՞նչ է որոշել Վարդան Օսկանյանը, արդյո՞ք նա կփոխարինի ԵԽ ԽՎ հայկական պատվիրակության կազմում Նաիրա Զոհրաբյանին կամ Վահե Հովհաննիսյանին, Զոհրաբյանը պատասխանեց, որ դեռ չեն հասցրել հարցը Օսկանյանի հետ քննարկել, բայց կարծում է, որ նպատակահարմար կլինի, որ Օսկանյանն առաջարկն ընդունի: «Կարծում է, որ պրն Օսկանյանը չի մերժի մեր առաջարկը»,- նշել է պատգամավորը:
Google-ի փոստային ծառայությունը` Gmail-ը, սկսել է հասկանալ տրանսլիտը: Այս մասին հայտնում է փոստային ծառայության պաշտոնական բլոգը: Նամակում լատինատառ գրված, օրինակ` ռուսերեն բառերը Gmail-ը հասկանում է և լատինատառից դարձնում ռուսատառ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Աբբասովը նավթային ընկերության անբարեհաճ վերաբերմունքին էր արժանացել ադրբեջանական այդ ավանի բնակելի տները քանդելու գործընթացը նկարահանելու պատճառով: Ավելացնենք նաև, որ նրա վրա հարձակված անվտանգության և ոչ մի աշխատակից մինչև այսօր դեռ պատասխանատվության չի ենթարկվել:
ԿՀՀ է դիմել նաև ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման պետի տեղակալ Ռոբերտ Սարգսյանը, ով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է:
«Իմանալով, որ նա հեռանում է, ես ինչ-որ տեղ տխրեցի, քանի որ, լինելով թիմի լեգենդ, ազգի ամենատարեց ֆուտբոլիստ և իմ ամենամտերիմ ընկերներից մեկը՝ ինձ համար ցավալի էր ընդունել դա։ Սակայն պետք է շարունակենք խաղալ, պետք է կարողանանք հաղթել՝ առանց Սարգիս Հովսեփյանի»,- «168 Ժամի» հետ հարցազրույցում ասում է Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը ։