Ձեզ ենք ներկայացնում Բյուրականի աստղադիտարանի նորընտիր գիտական խորհրդի նախագահ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Գագիկ Տեր-Ղազարյանի հոդվածը հատուկ 168.am-ի համար:
Քիչ առաջ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ գոմեշի մսի գործով մեղադրյալ Ալբերտ Օհանջանյանը օգոստոսի 29-ին ձերբակալվել է, իսկ սեպտեմբերի 3-ից գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Կիևի «Դինամոյի» նախկին ֆուտբոլիստ Սերգեյ Ֆյոդորովը կիսվել է «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղից ստացած տպավորություններով:
Հունգարիայի կառավարությունը լայնածավալ գովազդային արշավ է սկսել Արժույթի միջազգային հիմնադրամի դեմ։ Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը։ Ընդ որում, արշավը սկսվել է ԱՄՀ-ի կողմից Հունգարիային հատկացվելիք նոր վարկի շուրջ բանակցությունների ժամանակ։
«Հայաստանում արտահանման խթանմանը խանգարող թիվ մեկ խնդիրը բրենդինգն է, որը բացակայում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Հարսնաքարի» գործով մեղադրյալ Արման Բաղդասարյանին այսօր պաշտպան նշանակվեց փաստաբան Միհրան Պողոսյանը։ Մի քանի օր առաջ Ա. Բաղդասարյանից դիմում էր ստացվել դատարան, որի համաձայն վերջինս հայտնել էր, որ նախորդ դատական նիստում իր պաշտպան նշանակված Վաղարշակ Գևորգյանի ծառայություններից հրաժարվում է և խնդրում պաշտպան նշանակել Միհրան Պողոսյանին։ Դատարանը քիչ առաջ բավարարեց վերջինիս խնդրանքը։
«Այն, որ Թուրքիան մեր օդային տարածքը կփակի՝ ես այդպես չեմ կարծում, քանի որ Թուրքիայի այդ քայլ միջազգային ամենատարբեր կառույցների և երկրների շահերին սպառնացող քայլ կլինի: Դժվար թե Թուրքիան խոսքից գործի անցնի՝ սա ավելի շատ բարոյահոգեբանական հարթության մեջ պետք է դիտարկել: Եթե Ադրբեջանցի թուրքը վստահ լինի, որ` կործանելով այդ ինքնաթիռը կմնա անպատիժ ու անպատասխան, նա դա կանի, բայց այս պարագայում էլ մենք ունենք համարժեք պատասխան հասցնելու հնարավորություններ և կարող ենք Ադրբեջանին ցավոտ պատասխան տալ»:
Ռուսաստանի իշխանությունը խնդիր է դրել տարեկան ապահովել 300.000 միգրանտների հոսք դեպի Ռուսաստան, առաջին հերթին` մերձավոր և հեռավոր արտերկրից հայրենակիցներին Ռուսաստանում մշտապես բնակեցնելու հաշվին։
«Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշումը շատ ճիշտ էր, և ես ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ եթե նախօրոք իմանայի, որ Հայաստանն ու նրա հովանավորները նման աղմուկ կհանեն, կրկին ներում կշնորհեի Ռամիլ Սաֆարովին,»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը` հավելելով, թե իրենք գործել են օրենքի սահմաններում:
Երգչուհի Քրիստինա Ագիլերան նոր օծանելիք է թողարկել: Վերջին շրջանում համացանցյան հասարակության և աշխարհի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր առավել գիրացած երգչուհին: Թեև նա հպարտանում է իր մարմնի նոր չափերով, սակայն նոր օծանելիքի գովազդային հոլովակում երգչուհու մարմնի փոքր հատված է երևում:
Ռուսական շոու-բիզնեսի հայտնի և գրավիչ երգչուհիներից մեկը`Վերա Բրեժնևան, համալրեց ամուսնալուծված կանանց շարքը: Նշենք, որ երգչուհու և իր ամուսնու`Միխայիլ Կիպերմանի ամուսնալուծության մասին լուրերը ռուսական շոու-բիզնեսում վաղուց էին շրջանառվում, սակայն այդ բոլոր խոսակցությունները երգչուհին հերքել էր:
Ծառուկյանը՝ դառնալով նախագահի թեկնածու, մեծապես տարանջատվելու է Ռոբերտ Քոչարյանից, ինչը ևս շատ ձեռնտու է իշխանությանը: Նույնը չի կարելի ասել Վարդան Օսկանյանի դեպքում, ով որպես թեկնածու՝ ավելի շատ լինելու է Քոչարյանի ներկայացուցիչը նախագահական ընտրություններում: Այս համատեքստում Վարդան Օսկանյանի վերջին հայտարարությունը կարելի է դիտարկել՝ որպես իշխանության համար Ծառուկյանի թեկնածության շահեկանությունը հիշեցնելու փորձ: Շնորհակալ կլինի՞ իշխանությունը դրա համար Օսկանյանին, թե՞ ոչ՝ցույց կտան առաջիկա իրադարձությունները:
Այս անգամ զույգը լրատվամիջոցներին ներկայացավ կոռեկտ, պատշաճ և ներկայանալի տեսքով: Բոլորը սպասում էին ինչ-որ իրարանցման կամ սկանդալի, բայց զույգն իրեն կարողացավ լրագրողների առաջ պահել այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել: Թե Ուիլյամը, թե Քեյթը հագնվել էին հավուր պատշաճի և, առանց այլևայլությունների՝ լայն ժպտում էին լոնդոնյան լրատվամիջոցների տեսախցիկների առջև:
ՀՀ դատականի համակարգի անկատարության և որոշ «գերարդար» դատավորների սխալ վճիռների պատճառով բյուջեն մի քանի հարյուր հազար դոլարի վնաս է կրում։
ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ի նիստին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է «Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին» և մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու օերնսդրական նախաձեռնությանը վերաբերող Կառավարության եզրակացության նախագիծ: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը: Աշոտյանի խոսքով՝ Կառավարությունը կարևորում է սոցիալական համապատասխան խնդիրներ ունեցող խավերի համար նոր հնարավորությունների ստեղծմանն ուղղված հարցերի հստակեցումը, սակայն օրենսդրական կարգավորման ենթական […]
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին մեկնաբանել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» պաշտպան Դոմենիկո Կրիշիտոյին հավաքական հրավիրելը:
«Անելիք Բանկ» ՓԲԸ բաժնետերերի կազմում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ, որի արդյունքում բանկի կանոնադրական կապիտալում CreditBank s.a.l-ի մասնակցության չափը հասցվել է 89,95%, իսկ «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի մասնակցության չափը` 10,05 %-ի: Այս մասին հաղորդում է Մեդիամաքսը։
ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ գնումների և մատակարարումների հետ կապված հարցերը համակարգող Արշալույս Փայտյանը երկրում չէ, նա մեկնել է արտերկիր` բուժման:
Եթե մինչ այժմ ենթադրում էինք, որ շինարարության և ոչ միայն շինարարության ոլորտում յուրացումներն ու բյուջեին պատճառված վնասը կարող են կազմել ընդհանուր ծախսերի 30-40%-ը, ապա կառավարության այսօրվա նիստից պարզ դարձավ, որ պատկերն ավելի խայտառակ է։
«Ես ցավով պետք է նշեմ, որ բացահայտումները շարունակվում են, և շատ խայտառակ պատկեր է մեր առջև բացվում: Ես անցյալ շաբաթ այցելել էի Շիրակի մարզ, և պետական բյուջեից 270 միլիոն դրամ էր հատկացվել Մեծ Մանթաշ գյուղում դպրոցաշինության համար: Այս պահի դրությամբ, նախնական արդյունքներով, շուրջ 200 միլիոն դրամն ուղղակի փոշիացված է»:
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը քննադատել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի պարզաբանմամբ՝ սույն որոշումը ավտոմատ նշանակում, որ նորընտիր քաղաքապետը մեկ օրվա ընթացքում կանցնի իր պարտավորությունների կատարմանը:
Մեր որդիները գոհ էին իրենց ծառայությունից, զորամասերի հրամանատարներից և սպայական կազմից, դա ամիջապես նկատելի էր նրանց մարտական կեցվածքից, սանիտարահիգիենիկ ու առողջական վիճակից, սննդից: Մենք՝ ծնողներս, նույնպես անչափ գոհ մնացինք մեր ուղևորությունից, մեր որդիների ընդհանուր վիճակից ու նրանց առօրյայից:
ՄԻՊ-ի գրասենյակից տեղեկացնում են, որ հաշվի առնելով վերոնշյալ խնդիրների արդիականությունն ու կարևորությունը՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր գրություն է ուղարկել ՀՀ վարչապետին՝ խնդրելով վարչապետի հանձնարարականը` միջոցներ ձեռնարկելու վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով:
Սեպտեմբերի 24-ին ՀՀ իրավապահ մարմիններին է դիմել Ուզբեկստանի քաղաքացի, ազգությամբ տաջիկ, 1979թ. ծնված Զամիրժոն Օտաժոնովը, ով հայտնել է, թե պատրաստ է 20 հազար ԱՄՆ դոլարի դիմաց պայթյունների տեսքով ահաբեկչական գործողություններ կատարել Ադրբեջանի մայրաքաղաքում: Իր խոսքերը Զ. Օտաժոնովը հիմնավորել է նրանով, թե 2012թ. ընթացքում աշխատել է Բաքու քաղաքի շինարարական կազմակերպություններից մեկում, սակայն տվյալ կազմակերպության տնօրինությունը հրաժարվել է վճարել իրեն կատարված աշխատանքի դիմաց, ինչի պատճառով էլ նրա մոտ ատելություն է առաջացել ադրբեջանցիների հանդեպ:
Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտարարել է, որ կատալոնական ակումբի և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները լավ հարաբերություններ ունեն:
37-ամյա տիկին Բեքհեմը շրջապատի համար անակնկալ կերպով դադարել է խմել և ծխել, սկսել է սնվել առողջ սնունդով:
Օրերս banks.am կայքին տրված հարցազրույցի ընթացքում «Սթար» առևտրային ցանցի գործադիր տնօրեն Տեոդորա Տիչերիչին ասել է, որ իրենց հիմնական խնդիրն է՝ շահութաբեր դարձնել ընկերությունը՝ համապատասխանեցնելով միջազգային մանրածախ առևտրի ստանդարտներին, միաժամանակ՝ շարունակելով մնալ օրինապաշտ հարկատու:
Իտալիայի հավաքականի՝ Հայաստան ժամանելու նախօրեին Football Italia կայքը փորձել է վերլուծել «սկուադրա աձուրայի» կազմը և կանխատեսում անել հնարավոր մեկնարկային կազմի վերաբերյալ։
Ֆեյսբուք սոցիալական ցանցը փորձարկում է նոր կոճակ՝ Want (ցանկանում եմ)։ Սեղմելով կոճակը՝ օգտատերերը կկարողանան նշել իրենց դուր եկած ապրանքները և ստեղծել, այսպես կոչված, ցանկությունների ցանկ (wish-list)