
Սեսկ Ֆաբրեգաս․ Երբ ամեն ինչ այնպես չէ, վատ խաղացող ես, երբ հաղթում ես, գերաստղ ես

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը գոհ է ընթացիկ մրցաշրջանում ակումբի մեկնարկից, ինչպես նաև ուրախ է, որ թիմի պաշտպան Էրիկ Աբիդալը վերսկսվել է մարզումները լյարդի վիրահատությունից հետո:
«Եթե մրցաշրջանից առաջ ինչ-որ մեկը մեզ 8 միավորի առավելություն խոստանար «Ռեալի» նկատմամբ, մենք միանգամից կհամաձայնվեինք: Ամեն ինչ հոյակապ է դասավորվում և պետք է շարունակենք նույն կերպ:
Երբ ամեն ինչ այնպես չէ, դու վատ խաղացող ես, իսկ եթե ամեն ինչ լավ է, ապա դու գերաստղ ես: Ուղղակի պետք է հանգիստ վերաբերվես քննադատությանը և շարունակես քրտնաջան աշխատել:
Դա անհավանական է մի մարդու համար, ով շատ բաների միջով է անցել: Նման դեպք ինձ հետ էլ է պատահել, որ չեմ կարողացել երկար խաղալ. ստիպված համբերությամբ եմ զինվել, բայց սա լրիվ այլ պատմություն է: Ֆուտբոլին Աբիդալի նվիրվածությունն արժանի է հարգանքի»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում TV3-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը