Հոկտեմբերի 20-ին լրանում է ՍԴՀԿ 125-ամյակը: Այս կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը դեռևս երկու ամիս առաջ հայտարարել էր, որ իրենք պատրաստվում են Հայաստանում մեծ շուքով նշելու կուսակցական այս տոնը, և անակնկալներ էր խոստացել:
«Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի կյանքի որակը գյուղերում չզիջի քաղաքային պայմաններին: Այդ նպատակով սկսել ենք հստակ ծրագրերի իրականացում՝ տարածաշրջանային զարգացման կենտրոնների ստեղծման ուղղությամբ: Գյումրիում ստեղծվում է Տեխնոպարկ, որին կհաջորդի Վանաձորը, Դիլիջանում կառուցվում է ֆինանսական և կրթական կենտրոն:
«Հայաստանի Հանրապետության նոր պատմության մեջ առաջին անգամ տնտեսական քաղաքականությունում որդեգրեցինք սկզբունք, որ պետությունը պատասխանատվություն է կրում ոչ միայն բարենպաստ մրցակցային միջավայր ստեղծելու համար, այլև պարտավոր է, մասնավոր հատվածի հետ համագործակցելով, իրականացնել հստակ արդյունաբերական քաղաքականություն»,- նշել է Տ.Սարգսյանը:
ՀՀ 2013թ. պետբյուջեի նախագծով, հաջորդ տարվա բյուջետային ծախսերը կազմելու են 1 տրիլիոն 151 միլիարդ դրամ։ 2012-ի բյուջեի համեմատ բյուջեի ծախսերն ավելանալու են 10.3%-ով:
Ռամիլ Սաֆարովի գործն Ադրբեջանում ցույց տվեց հասարակական արձագանքը քաղաքական քայլերին: Այսինքն` այնտեղ կային մարդիկ, ովքեր անհամաձայնություն հայտնեցին այդպիսի քաղաքականությանը և ցանկանում են շարունակել խաղաղ երկխոսությունը հայերի հետ:
Հարցազրույց իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, դոցենտ Վարդան Ոսկանյանի հետ
Սան-Մարինոյի հավաքականը բարձր որակավորում ունեցող պրոֆեսիոնալների թիմ է, ճիշտ է՝ նրանցից միայն մեկն է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ:
Յուլիան Անգելովը վերջին տարիներին իր ճամփորդությունների ընթացքում լուսանկարում է հայկական մշակութային կոթողները, տարբեր երկրներում բնակվող հայերին, նրանց կենսակերպը:
Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքի երրորդ օրը միայն ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, թե դեպքից 2 օր անց ինչ-որ անհայտ անձ ՀՀ ոստիկանություն է զանգահարել և տեղյակ է պահել ծեծկռտուքի մասին:
Վարչապետը չգիտի, որ եթե նպաստառուն կամ ընտանիքի որևէ անդամ հանկարծ 10.000 դրամ վաստակի` կզրկվի նպաստից: Ի՞նչ, վախենում եք նպաստառուն հարստանա՞: Թո՛ղ հարստանա, ի՞նչ կլինի, թե՞ հարստանալ կարող են միայն հատուկ ցուցակում ընդգրկված «նպաստառուները»:
Երեկ կայացել են Աշխարհի առաջնության որակավորման փուլի հարավամերիկյան գոտու 8-րդ տուրի հանդիպումները։
Ծխելու դեմ պայքարը մեր երկրի առողջապահության գերակա խնդիրներից մեկն է:
Այնուամենայնիվ, որտեղ է պատրաստվել առաջին գինին, և ինչ որակ է ունեցել այն։
Ֆինանսների նախարարության հաշվարկներով, հաջորդ տարվա բյուջեի կանխատեսումների և ենթադրությունների ընդհանուր ռիսկը գնահատվում է 74 մլրդ. դրամ կամ ՀՆԱ-ի 1.6 տոկոսը։
Հայաստանը իրավական պետություն չէ և ցանկացած մարդ, ըստ էության, քաղաքական հայացքների համար իշխանությունների կողմից կարող է ստանալ քրեական հարցագործի պիտակը, և, ցավոք, ցանկացած հանցագործ կարող է իրեն քաղաքական հետապնդումների զոհ ներկայացնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումներին:
Թրաֆիքինգի ուղղությունները Հայաստանից հիմնականում Արաբական Միացյալ Էմիրություններ ու Թուրքիա են: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց իրավաբան Մարիաննա Եղիազարյանը:
«ՀՀ նախագահական ընտրություններում վճռորոշ դերը պատկանելու է դրսի ուժին` կա՛մ Ռուսաստանին, կա՛մ Արևմուտքին: Բառացիորեն ասած` իրենք են նշանակելու նախագահ: Մեր հասարակությունն ուղղակի գնալու է` ձևական քվեարկություն իրականացնի»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Մեր տեղեկություններով` առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունը կարող է առաջադրել նաև գործարար Խաչատուր Սուքիասյանը: Հնարավոր է, որ Սուքիասյանին ևս ոգևորել է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախադեպը, երբ գործող իշխանության կուսակցությունը պարտություն կրեց գործարար միլիարդատիրոջ կողմից ղեկավարվող «Վրացական երազանք» կուսակցությունից:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի հրամանատարը խնդրել է ոստիկանության միջամտությունը, քանի որ իրեն սպառնացել են:
«Կարող ենք ասել, որ գործող իշխանության ներկայացուցիչը լավագույն դիրքերում է նախընտրական շրջանում: Միևնույն ժամանակ հասկանալի է, որ ներքաղաքական նոր որակ է անհրաժեշտ, որը գործող իշխանութունն ապահովելու ունակ չէ: Այն, ինչ կատարվում է այսօր, նկատի ունեմ՝ իշխանական վերնախավի ցուցադրական փորձերն ուղղված քաղաքացիներին, թե իշխանությունը պատրաստ է գնալ կտրուկ փոփոխությունների, կադրային ջարդ իրականացնել, ըստ էության, ապարդյուն են լինելու, որովհետև ոչ թե ձուկն են գլխից բռնել, այլ գործն են սխալ բռնել»,- ընդգծեց ԼՂՀ նախկին արտգործնախարարը:
Թրաֆիքինգի ռիսկային գոտիները Հայաստանում Վանաձորն ու Գյումրին են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հոգեբան Մարիամ Մեհրաբյանը: Նրա փոխանցմամբ` այդ սահմանները շատ ավելի մատչելի են. «Հարավային մարզերից հատել սահմանը շատ ավելի թանկ է և դժվար, քան Վանաձորից և Գյումրիից»:
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը դեռ վերջնական որոշում չունի` կառաջադրվի՞ 2013թ. նախագահական ընտրություններում, թե՞ ոչ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արման Մելիքյանը նշեց, որ ինքը դեռևս վերլուծում է իրավիճակն ու վերջնական որոշում կկայացնի առաջիկա մեկ ամսվա ընթացքում:
Հոկտեմբերի 8-13-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87 մլն 232 հազար 449 ԱՄՆ դոլար 406.06 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 92 մլն 588 հազար 407 ԱՄՆ դոլար 407.36 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ճգնաժամի պայմաններում տնտեսման միջոցները չեն օգնում, դրանք փակուղու առաջ են կանգնեցնում տնտեսությունը: Նման եզրահանգման են եկել Արժույթի միջազգային հիմնադրամի վերլուծաբանները՝ ներկայացնելով ԱՄՀ նոր զեկույցը:
Երեկ Աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան – Իտալիա խաղից հետո երկու թիմերի գլխավոր մարզիչներ Վարդան Մինասյանն ու Չեզարե Պրանդելին հանդես եկան մամուլի ասուլիսով։
Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ Քրիստիան Մաջոն Հայաստանի հետ խաղից հետո (1։3) հայտարարել է, որ չի հիշում, թե ինչպես են հայերը հավասարեցրել հաշիվը, քանի որ ուժեղ հարված էր ստացել գլխին Մանոյանի հետ բախման ժամանակ։
Սերժ Սարգսյանը երկար տարիներ միշտ զբաղեցրել է բարձր պաշտոններ և փորձառու գործիչ է։ Միամտություն կլիներ կարծել, թե «պատժիչ» գործելաոճի վտանգներն ու հետևանքները հաշվարկած չի լինի։ Ու եթե գնացել է այս քայլին՝ սեփական թիմում թշնամիներ ձեռք բերելու ռիսկին, ապա դա նշանակում է, որ չափազանց լավ է ճանաչում այդ թիմին։ Հանգիստ է, քանի որ գիտի՝ թիմն ընդունակ չէ ընդվզման։
Ըստ Global Science-ի` Կինկիի բիոլոգիական գիտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները միկրոսկոպիկ էլաստիկ ժապավեն են ստեղծել, որով հնարավոր է ծածկել ատամները` կանխելու համար կարիեսի հնարավոր զարգացումը: Ժապավենը պատրաստված է էլաստիկ և դիմացկուն նյութից, որը ստացվել է ատամի էմալի բնական միներալներից:
ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, թե ռոտավիրուսի դեմ հայ երեխաները կպատվաստվեն նոյեմբերի 1-ից:
Այս պարտությունն առաջինն էր Արոնյանի համար «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարում: