ԲՀԿ-ն կթեժացնի՞ ընտրապայքարը

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում ասել է, թե առավել հավանական է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն կսատարի կա՛մ գործող նախագահի թեկնածությունը, կա՛մ կառաջադրի Գագիկ Ծառուկյանին:

Հարցին, թե Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի շուրջ ծավալված իրադարձություններից հետո ԲՀԿ-ն կգնա՞ նման քայլի, այսինքն` կսատարի՞ ՀՀԿ առաջնորդին, կամ` կվերադառնա՞ կոալիցիա, Գ. Պողոսյանը պատասխանել է. «ԲՀԿ-ն ժամանակին կոալիցիոն դաշնագիր է ստորագրել ՀՀԿ-ի հետ, ու այդ կետն այնտեղ կար: ԲՀԿ-ն, համենայնդեպս, այդ կետը չի վերանայել: Եթե նույնիսկ առաջադրեն իրենց թեկնածուին` դա շատ նորմալ կընկալվի: ԱԺ ընտրությունների ժամանակ ինչքա՞ն հետաքրքիր էր, որ կար ռեալ մրցակցություն: Մեր քաղաքական դաշտն այդ մրցակցության պակասը, անհրաժեշտությունը միշտ զգացել է: Պետք են այնպիսի թեկնածուներ, որ կարողանան հավասարի չափով մրցակցել միմյանց հետ: Ավելի հետաքրքիր կլինի, որ ԲՀԿ-ն առաջադրի իր թեկնածուին. դա կթեժացնի ընտրապայքարը»:

Տեսանյութեր

Լրահոս