Բաժիններ՝

Gmail-ը սկսել է հասկանալ տրանսլիտը

Google-ի փոստային ծառայությունը` Gmail-ը, սկսել է հասկանալ տրանսլիտը: Այս մասին հայտնում է փոստային ծառայության պաշտոնական բլոգը: Նամակում լատինատառ գրված, օրինակ` ռուսերեն բառերը Gmail-ը հասկանում է և լատինատառից դարձնում ռուսատառ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:

Ովքեր ծուլանում են` կարող են այս նորարարության շնորհիվ պարզապես նամակը գրել լատինատառ, որից հետո հատուկ ֆունկցիայով կարող են այն փոխել իրենց երկրի տառերով:

Հիշեցնենք, որ 2012թ.-ին Gmail-ում ստեղծվեց թարգմանիչ, որը ամտոմատ կերպով որոշում է ստացված հաղորդագրության լեզուն, և եթե այն չի համապատասխանում օգտագործողի կողմից սահմանված կարգավորմանը, առաջարկում է թարգմանել այն:

Նշենք, որ 2012 թվականի հունիսի դրությամբ` Google-ի փոստային ծառայությունից օգտվում է 425 մլն մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս