Բաժիններ՝

Հենրիկ Մխիթարյան. «Պետք է կարողանանք հաղթել՝ առանց Սարգիս Հովսեփյանի»

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վաղն Աշխարհի առաջնության ընտրական փուլում խաղադաշտ դուրս կգա Իտալիայի դեմ։  Սակայն՝ առանց ազգային թիմի վետերան Սարգիս Հոփսեփյանի։ Ինչպես կազդի՞ դա խաղի վրա։

«Ցանկացած ֆուտբոլիստի բացակայությունն էլ մեծ դեր է խաղում, մանավանդ, երբ սովորել ես քո խաղընկերոջն ու երկար տարիներ խաղացել ես իր հետ։ Սակայն ինչ-որ ժամանակ անց գալիս է այդ պահը, երբ նա պետք է թողնի ֆուտբոլը և զբաղվի ուրիշ գործով։ Շատ շնորհակալ ենք Սարգիս Հովսեփյանից, որ կարողացել է 20 տարի լինել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ և օգնել բոլոր ֆուտբոլիստներին, ովքեր եկել են հավաքական։ Իմանալով, որ նա հեռանում է, ես ինչ-որ տեղ տխրեցի, քանի որ, լինելով թիմի լեգենդ, ազգի ամենատարեց ֆուտբոլիստ և իմ ամենամտերիմ ընկերներից մեկը՝ ինձ համար ցավալի էր ընդունել դա։ Սակայն պետք է շարունակենք խաղալ, պետք է կարողանանք հաղթել՝ առանց Սարգիս Հովսեփյանի»,- «168 Ժամի» հետ հարցազրույցում ասում է Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը ։

Հենրիխ Մխիթարյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա՝ հոկտեմբերի 11-ի համարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս