Փոխարժեքի դինամիկան, իհարկե, մեր պաշտոնյաները չեն մեկնաբանում և նշում են, որ այն ձևավորվում է շուկայում՝ բացառելով որևէ ազդեցություն։ Սակայն, մյուս կողմից՝ իշխանությունները պարզապես չեն կարող թույլ տալ, որ դրամն անկում ապրի (իսկ հուլիսի սկզբին մի պահ թվում էր, որ այդպես է լինելու)։
Թռիչք իրականացնող փոքրիկ ուղղաթիռը, որի չափերը մոտ 1 մետր են` արդեն պատրաստ է, և ներկայումս սարքավորման լուսային մասի վերջին աշխատանքներն են իրականացվում:
Ասում են՝ հեռուստաընկերությունները մասնավոր բիզնես են: Փակ շրջան է ստացվում, քանի որ մի կողմից` ասում են` դա մասնավոր բիզնես է, և սեփականատերն ինքն է որոշում` ինչ արտադրել, բայց մյուս կողմից` հեռարձակման արտոնագիրը շահած սեփականատերը որոշակի պարտավորություններ է ստանձնել:
«Կոկա Կոլա Հելլենիք Բոթլինք Քամփնին» որոշել է հանել իր արժեթղթերը Աթենքի ֆոնդային բորսայից և տեղակայել դրանք Լոնդոնյան ֆոնդային բորսայում:
«Այն, ինչ կատարվում է, վնասում է Հայաստանի վարկին: Սա միայն իր (Ակսել Ֆիշերի:- Տ.Մ.) խոսքերը չեն: Կարևոր է, որ թե՛ Ամերիկայի դեսպանը, թե՛ Եվրոխորհրդի զեկուցողները, ես անգամ չեմ զարմանա, որ Եվրամիությունն արձագանքի և այս բոլորը Հայաստանի իրավապահ մարմիններին թերևս հուշեն, որ ծանր պետք է նստի մեզ վրա»,- ասաց Սալբի Ղազարյանը:
Հունաստանում գործազրկությունը աճել է մինչև 25.1%: Այդ մասին տեղեկացնում է Հունական վիճակագրական ծառայությունը:
Վաղը՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 9:30-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի նիստների դահլիճում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի երիտասարդ արևելագետների հանրապետական XXXIII գիտաժողովը:
168.am-ի հարցին, թե բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու հայտնի գործով քանի՞ կալանավորված կա այյ պահի դրությամբ` ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը պատասխանեց. միայն մեկ կալանավորված կա` Ալբերտ Օհանջանյանը:
Համաշխարհային բջջային օպերատորները մինչև տարեվերջ մոտ 23 մլրդ դոլարի կորուստ կունենան: Իսկ այդ ամենի պատճառն այն է, որ սմարթֆոնների օգտատերերը կունենան անվճար SMS-ներ ուղարկելու հնարավորություն, որը նրանք կարող են անել հատուկ բջջային հավելվածի միջոցով:
Սրտի կաթվածն ավելի շատ բնորոշ է մեծ տարիքին, բայց կենսակերպը հաճախ մեծացնում է երիտասարդների մոտ դրա առաջացումը: Ըստ Reuters-ի` այս եզրակացությանն են հանգել ամերիկացի գիտնականները: Վերջիններս նշել են, որ 1993-ից մինչև 2005թ. 55 տարեկանից ցածր անձանց շրջանում սրտի կաթվածի դեպքերը կրկնապատկվել են:
Հարցի վերաբերյալ 168.am-ը զրուցեց տեղի փորձագետների հետ, որոնք նույնպես համոզիչ չեն համարում ԿԲ-ի հիմնավորումը:
Google ընկերությունն արդեն երկրորդ անգամ Pinkie Pie հաքերին վճարել է 60 հազար դոլար` Chrome բրաուզերը կոտրելու համար: Այս մասին հայտնում է techcrunch.com-ը՝ տեղեկացնելով, որ Մալազիայում Google-ի կազմակերպած Pwnium 2 մրցության ընթացքում հաքերը բրաուզերում խոցելի 2 կետ է հայտնաբերել:
Ամբողջ աշխարհում կանայք ավելի քիչ են հավատում արդար ընտրություններին, քան տղամարդիկ. այս մասին է վկայում 2011 թվականին 125 երկրներում Gallup-ի անցկացրած հարցումը:
Ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողական վարչության պետ Սոնա Ղարիբյանը զեկուցել է, որ առողջապահության ոլորտում իրականացված պետական գնումների ուսումնասիրությունների ընթացքում արձանագրվել են պետական միջոցների հաշվին կատարված 84,2 մլն դրամի չհիմնավորված գնումներ և 140 մլն դրամից ավելի անարդյունավետ ծախսեր` ընդամենը երկու անուն դեղերի մասով:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած հերթական նիստում սահմանել է Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը:
«Միացյալ Ռուսաստան» կուսակցության պատգամավորները հոկտեմբերի 10-ին Պետական դումային են ներկայացրել «Միգրացիոն օրենսդրության կատարելագործման նպատակով և նրա խախտման դեպքում պատասխանատվության ենթարկելու» փոփոխությունների փաթեթը:
Հայաստանում ցանկանում են ստեղծել կենսաբանության ժամանակակից հետազոտական մեթոդների ուսուցման լաբորատորիա, որտեղ երիտասարդ մասնագետները կարող են ամբողջովին անվճար սովորել կենսաբանության ոլորտում ժամանակակից հետազոտություններ կատարելու մեթոդները: Այս գաղափարը պատկանում է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հ/կ-ին: Կազմակերպության արտաքին կապերի կոմիտեի քարտուղար Հովակիմ Զաքարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հաճախ համալսարանն ավարտած կենսաբանը չգիտի ժամանակակից մեթոդաբանությունը, դա, ըստ նրա` նույնն է, եթե, օրինակ, […]
Փոփոխությամբ սահմանվում է նաև, որ ներգաղթյալները չեն կարող գրանցվել այն բնակարաններում, որտեղ մեկ անձին ընկնող բնակմակերեսը պակաս է ՌԴ Բնակարանային օրենսգրքով նախատեսվածից: Օրինագծի հեղինակներն ասում են, որ սա արվում է այն դեպքերի համար, երբ մեկ բնակարանի վրա գրանցվում է միաժամանակ մի քանի հարյուր մարդ: Այս փոփոխությունը կարող է վերաբերել նաև ՀՀ քաղաքացիներին: Նրանց մեջ ևս կարող են լինել մարդիկ, որոնց կարող են վերաբերել հիշյալ սահմանափակումները:
Պատժիչ գործողությունների արդյունքում թուլանում է միջին օղակի չինովնիկների վստահությունն իշխանության նկատմամբ, հետևաբար՝ նաև վստահությունը և նվիրվածությունը։ Այսինքն՝ նրանք արդեն իրենց պաշտպանված չեն զգում և գիտակցում են, որ հանուն բարձրագույն իշխանության բարօրության՝ իրենց կարող են ցանկացած հարմար պահի «փուռը տալ»։
«Սա հատկապես մտահոգիչ է` հաշվի առնելով այն համառ հայտարարությունները, որ քաղաքական դրդապատճառներն են դեր խաղացել նրա դեմ մեղադրանքներ առաջադրելու գործում»,- ընդգծել է պարոն Ֆիշերը:
Կոլումբիական ոստիկանությունը ձերբակալել է թմրանյութեր վաճառողի, ով թաքցրել է ապրանքը մի տուփի մեջ, որի վրա փակցված էր Լիոնել Մեսսիի նկարով պաստառ:
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան հավաստիացրել է, որ իր թիմը խաղամակարդակով արդեն չի զիջում «Բարսելոնային»։
Ինչու ենք գրում կաթի մասին, եթե առաջին հայացքից կարծես թե ամեն ինչ պարզ է։ Սակայն ի՞նչ է կաթը և ի՞նչ դեր է կատարում բնության մեջ։
Այսօր «Հրազդան» մարզադաշտում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրավիրել էր մամուլի ասուլիս, որի ժամանակ անդրադարձել է Աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան – Իտալիա խաղի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև մրցակցի հնարավորություններին։
Զարդանախշի շռայլությունը և սրտի խորքերը` Գրիգոր Նարեկացու պոեզիան
Ուսումնասիրությունների ընթացքում արձանագրվել են փաստեր, որոնց հետևանքով պետական միջոցների հաշվին կատարվել են 84,2 մլն. դրամի չհիմնավորված գնումներ և 140 մլն. դրամից ավելի անարդյունավետ ծախսեր` ընդամենը երկու անուն դեղերի մասով:
ՀՀ արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը արձագանքել է` «Նախարարի կինը նոտա՞ր է դառնալու» խորագրով «168 ժամ» թերթի տարածած տեղեկատվությանը:
Ֆեյսբուքին մեղադրում են Բրիտանիայում հարկերից խուսափելու մեջ։ Ֆեյսբուքի եկամուտները Բրիտանիայում գերազանցել են հայտարարագրած այն գումարը, որը նրանք ներկայացրել էին հարկային մարմիններին: Արդյունքում՝ կազմակերպությունը վճարել է ավելի քիչ հարկ, քան պետք է վճարեր: Այդ մասին գրում է «The Guardian»-ը:
8-ամյա Դանիելի ֆանտաստիկ նկարները ցնցել են համացանցյան հասարակությանը: Լոս Անջելեսում բնակվող ազգությամբ հայ 8-ամյա Դանիելն այժմ ցանկանում է ներկայացնել իր աշխատանքները՝ ցուցահանդեսի տեսքով:
Ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող ամերիկյան ընկերությունները նախատեսել են հաջորդ տարի ըմպելիքների վաճառքի համար տեղադրել այնպիսի ավտոմատ սարքեր, որոնց վրա նշված կլինի ապրանքի կալորիականությունը: