Ֆրանսիայի առաջին տիկինն ամուսնուն դավաճանել է Պատրիկ Դևեջյանի հետ

Ֆրանսիայի առաջին տիկին Վալերի Թրիեվեյլերը դավաճանել է իր ամուսնուն՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին հայկական ծագումով հայտնի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի տնտեսական զարգացման նախկին նախարար, UMP կուսակցության գլխավոր քարտուղար Պատրիկ Դևեջյանի հետ: Այս մասին գրում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով The Telegraph-ը: Ըստ The Telegraph-ի` այս մասին նշվում է Թրիեվեյլերի մասին նոր կենսագրական գրքում, որը վերնագրված է «La Frondeuse», այսինքն՝ «Խառնակիչը»:

Թրիերվեյլերը Դևեջյանին խնդրել է բաժանվել իր կնոջից, սակայն վերջինս հրաժարվել է, ինչից հետո Թրիերվեյլերն ամուսնացել է Օլանդի հետ:

«Հետաքրքիրն այն է, որ և՛ Օլանդը, և՛ Դևեջյանը գիտեին, որ անկողինը կիսում են միևնույն կնոջ հետ, սակայն միմյանց  հարգանքով էին վերաբերվում»,- գրում է թերթը:

Տեսանյութեր

Լրահոս