Մոնպելյեի մարզիչը որակազրկվել է 2 խաղով Շալկեի ֆուտբոլիստներին միջնամատ ցույց տալու համար
«Մոնպելյեի» գլխավոր մարզիչ Ռենե Ժիրարը ՈւԵՖԱ-ի կողմից կիրառած որակազրկման պատճառով բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ և 4-րդ տուրերի հանդիպումներն ընդդեմ «Օլիմպիակոսի»:
58-ամյա մասնագետը 2 խաղյա որակազրկման և 5 հազար եվրո տուգանքի է արժանացել այն բանի համար, որ Չեմպիոնների լիգայի «Շալկեի» հետ խաղում ցույց է տվել իր միջնամատը մրցակցի պահեստայինների նստարանին: Հաղորդում է L’Equipe-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը