Lրատվամիջոցները խեղաթյուրել են Անջեյ Կասպրշչիկի խոսքերը

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Ստեփանակերտի օդանավակայանի բացման հետ կապված իր խոսքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նա հայտարարել է` պատասխանելով Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվականի» հարցին այն մասին, թե ադրբեջանական լրատվամիջոցները նրա անունից հակասական հայտարարություն են տարածել Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ: Արդյո՞ք դրանք համապատասխանում են իրականությանը հարցին Կասպրշիկն արձագանքել է. «Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են իմ խոսքերը»։

Հիշեցնենք, որ ըստ ադրբեջանական APA-ի` Կասպրշիկը լրագրողներին ասել է, թե Ստեփանակերտի օդանավակայանը տեղակայված է Ադրբեջանի սուվերեն տարածքում:

Խեղաթյուրելով նրա խոսքերը` ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին, իբր Կասպրշիկն ասել է, թե այս հարցում խիստ կարևոր է ադրբեջանական կողմի դիրքորոշումը:

Տեսանյութեր

Լրահոս