Նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ նվազագույն աշխատավարձը ավելի քան երկու անգամ բարձրացնելու առաջարկն այսօր քննարկվելու է ՀՀ կառավարության հերթական նիստում։ Հիշեցնենք, որ նախկին վարչապետը օրենսդրական նախաձեռնության կարգով առաջարկել է նվազագույն աշխատավարձը ներկայիս 32.5 հազ. դրամի փոխարեն սահմանել 72.5 հազ. դրամ: Հրանտ Բագրատյանն իր առաջարկությունը հիմնավորում է նրանով, որ դա թույլ կտա նվազագույն […]
«Չէ: Ես ձեզ հավատացնում եմ, որ ես շանս եմ ունեցել 3-րդ, 4-րդ, 5-րդ անգամ դառնալու վարչապետ: Մենք տենց էժան չենք եղել, էլի: Եթե ես երբևիցե տեսնեմ, որ կարող եմ մի բան անել…Այս կառուցվածքով մենք առաջ չենք գնա: Սա պարտվող կառուցվածք է: Եթե սկզբունքորեն ինձ այդպիսի հարց եք տալիս, ես այնքան ստոր մարդ չեմ, որ ասեմ` ես կարող եմ սենց, ես նենց: Բայց ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի օրոք որևիցե մի տեղ մեկը կնստի և կփորձի երկիրը փրկել: Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը շատ է խրվելու»:
Դատապարտելի են կրոնական հողի վրա նման սադրիչ երևույթները, որոնք չեն նպաստում ժողովուրդների կյանքում միջկրոնական հանդուրժողականության և խաղաղ ու համերաշխ համակեցության մթնոլորտի ձևավորմանը: Կրոնն ու հավատը երբեք չպետք է դարձվեն բռնության գործիք, «որովհետև Աստուած խռովության Աստվածը չէ, այլ՝ խաղաղության» (Ա Կոր.14:3)»:
Միայն անուղղելի լավատեսը կարող է երազել, որ դրանք դատական քննարկումների թեմա կդառնան:
Խոսքը, մասնավորապես` որևէ գործչի կողմից հանրությանը հասցեագրվող խոսքը, ունի հստակ կարգավորումներ, կոդ և թիրախավորում: Հանրային գործիչը, բնականաբար, միշտ չէ, որ ինքնուրույն է իր խոսքի կարգավորումները տալու հարցում, քանի որ ենթադրվում է, որ նա ունի համապատասխան խորհրդականներ, որոնք օգնում են նրան ճիշտ ձևակերպել և թիրախավորել իր ուղերձները:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Նելսոն Զուլոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը։
Տիեզերագնացներ Չարլզ Դյուկը և Շվեյցարիայի Լոզանի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Կլոդ Նիկոլյեն, և Իսպանիայի Կանարյան կղզիներից մեր հայրենակից` դոկտոր, պրոֆեսոր, Եվրոպական աստղաֆիզիկական գիտական կենտրոնի աշխատակից Գարիկ Իսրաելյանը սեպտեմբերի 16-ին զեկուցումներով հանդես եկան Լեռնային Ղարաբաղում կազմակերպված «Մարդը և տիեզերքը» գիտական կոնֆերանսին, որը նվիրված էր լեգենդար տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի հիշատակին:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, թե մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից մեկում վթարի է ենթարկվել կառավարական մարտական ուղղաթիռ: Պետական լրատվամիջոցները, հաստատելով, վթարի փաստը, մանրամասներ չէին հաղորդել, մինչդեռ իրավապաշտպանները հայտնում են, թե այն խփվել է ապստամբ ուժերի կողմից:
Ընդհանուր խումբ են վերադարձել Արթուր Սարկիսովը և Ալեքսանդր Շուլենինը, ովքեր թեթև վնասվածքներ ունեին:
Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մտադիր է փոխել PKK-ի դեմ պայքարի ռազմավարությունը:
Գյումրիում տեսա երիտասարդ ուսանողների, աշխարհի ամենալավ երիտասարդությունն է: Աշխարհի առաջադեմ, լավ կրթություն ստացած ուսանողների հետ շատ եմ շփվել, բայց նրանք անտարբեր մարդիկ են, իսկ Գյումրիի երիտասարդության մեջ էդ ի՜նչ կյանք կա:
ՄԱԿ-ն ակտիվորեն աջակցել է հայ հասարակության լիակատար սոցիալական վերափոխմանը` առաջ մղելով ազգային զարգացման օրակարգը և նպաստելով Հազարամյակի զարգացման ազգայնացված նպատակների իրականացմանը:
Իր նախկին որոշումներից մեկում կատարելով փոփոխություն և լրացումներ` կառավարությունը նպատակ ունի ապահովել ՀՀ կենտրոնական բանկի կողմից օրենքով իրեն վերապահված լիազորություններն իրականացնելու համար ՀՀ ԿԱ ոստիկանության Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից տեղեկատվության ստացումը։
Հայաստանում շատ շուտով բջջային հեռախոսի նոր ֆունկցիայի միջոցով, որը կոչվում է SOS, հնարավոր կլինի հետևել երեխային:
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 4.900.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 404-407 դրամով և վաճառվում է 408-410 դրամով:
Իմ ընկերները նրանք են, ովքեր ինձ հարազատ են, ում հետ կարելի է անմիջական շփվել, կատակներ անել: Ես սիրում եմ անմիջական մարդկանց, ազատ շփումները: Դա ինձ համար կարևոր է:
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելին չի ընդգրկվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ռեալի» հետ հանդիպման հայտացուցակում թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի հետ վիճելու պատճառով:
«ԱրմենՏել ՓԲԸ հիշեցնում է, որ համաձայն ՀՀ «էլեկտրոնային հաղորդակցության օրենքի» 55-րդ հոդվածի բաժանորդը պարտավոր է չօգտագործել չսերտիֆիկացված վերջնակետային սարքավորումներ: Օրենսդրական այս պահանջի կատարումը թույլ է տալիս խուսափել վերոգրյալ իրավիճակներից: Միաժամանակ «ԱրմենՏել» ՓԲ ընկերությունը զգուշացնում է, որ չսերտիֆիկացված սարքավորումների միացման դեպքում բաժանորդն ամբողջությամբ կրում է դրանց օգտագործման ռիսկերը:
«Երբ էթնիկական միավորը թերարժեք է և դեռ ամբողջովին չի կայացել, նա խնդիր ունի միկրոիմպերիան պահպանելու՝ փոքր ազգերին կուլ տալու, ուրիշների մշակույթը կուլ տալու, տարածքները յուրացնելու, և այլն: Նրա համար այդ իդեոլոգիաներն արդեն, այսպես ասած, «նորմալ» են դառնում»,- ասաց Ա. Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ առաջին անգամ չէ, որ թերի ձևավորված հանրույթները փորձում են արտաքին թշնամու կերպարի տակ ստեղծել մի մեխանիզմ, որն ինչ-որ խնդիրներ է փորձում լուծել:
Նախնական տվյալներով՝ ոչնչացվել է 7 զինյալ, այդ թվում՝ 2 կին, հայտնում է ռուսական Вести-ն:
Իսկ մեր դիտարկմանը, թե Մուրադ Մուրադյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ իրենց ընկերությունը որևէ առնչությունի չունի Կապանի ջուրն աղտոտման հետ, և, որ ջուրն աղտոտվում է հեղեղումների հետևանքով, Սյունիքի մարզպետն պատասխանեց. «Իմանաս, որ իրենց գործունեության հետ էր կապված ուղղակի: Հենց տրակտորը հանեցին թե չէ` ջրի աղտոտվածությունը վերջացավ»:
Մեր պաշտոնյաների գործունեության արդյունավետության վերաբերյալ կարող են տարբեր կարծիքներ լինել՝ լավ կամ վատ։ Սակայն մի բանում նրանց ունակությունն անգերազանցելի է. կարողանում են խոսքն այնպես կառուցել, որ ոչ ոք ոչինչ չհասկանա։ Այսինքն՝ պատասխանել հարցին և միաժամանակ՝ չպատասխանել։
Հավաքի հիմնական նպատակը «Ադրբեջանի դիվանագիտության հիմնական ուղղությունների որոշակիացումն ու պետության ղեկավարի կողմից համապատասխան հանձնարարություններ տալն է»: «Նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ խորհրդակցությունը նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 21-23-ին», -ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը:
Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին, իր հերթին, Դամասկոսում հանդիպումներ է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և պաշտոնատար այլ անձանց հետ՝ հայտարարելով, որ հակամարտության լուծման ճանապարհները պետք է փնտրել Սիրիայում և սիրիական ընտանիքներում:
Մաղադանոսը հայտնվում է մարգերի վրա վաղ գարնանը և մինչև աշուն ապահովում է մեզ օգտակար նյութերով։
Միայն 2012 թվականի օգոստոսի ընթացքում բեռնափոխադրումների ծավալն աճել է 19,2%-ով: Մեկ ամսվա ընթացքում ՀԿԵ-ն փոխադրել է 380,1 հազ. տոննա բեռ, որից 169,2 հազ. տոննան՝ ներմուծման, 49 հազ. տոննան՝ արտահանման և 161,9 հազ. տոննան՝ տեղական հաղորդակցությունում:
Ձայներ նմանակողը (մանրապատումների գրքից)
Ծովախեցգետինները` պահածոյատուփում
Իր հերթին Սալեհին հաստատել է «Իրանի անսահման աջակցությունը Սիրիայի կառավարության կողմից երկրում անվտանգությունը և կայունությունը վերականգնելուն ուղղված ջանքերին»: