Հայտնի են դարձել Ստամբուլում ընթացող 40-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի որոշիչ տուրում Հայաստանի տղամարդկանց և կանանց ահավաքականների կազմերը։
Սակայն, անկախ այդ բոլոր հանգամանքներից, հետաքրքիր է` ի՞նչ է լինելու, եթե Ր. Հովհաննիսյանը, ասենք, առաջադրվի նախագահական ընտրություններում, սարերի փոխարեն՝ շարժի իշխանությանն ու հաղթի….բայց ինչ-որ բանից նեղանա ու հայտարարի, որ 2013 թվականի հունիսին է որոշելու` ստանձնե՞լ նախագահի լիազորությունները, թե՞ ոչ: Անհեթեթ թվացող այս իրավիճակը միանգամայն սպասելի է Ր. Հովհաննիսյանից:
Պաստառներից մեկին էլ պատկերված է եղել հանցագործի ծաղրանկարը` խոզի դնչով և ականջներով, և դրան կից այսպիսի գրություն` «Աշխարհի ամենաթանկ խոզը` 3 միլիարդ դոլար»։
Տվյալ պահին սպորտը կապված է քաղաքականության հետ: Բոլորը գիտեն, որ Ադրբեջանում սպորտի զարգացումն անմիջականորեն կախված է երկրի ղեկավարությունից: Երկրի ղեկավարը շահագրգռված է շախմատի և ընդհանուր սպորտի զարգացման հարցում: Այդ պարագայում Բաքուն ֆավորիտ է:
«Ես համոզված եմ, որ Ռուբեն Հայրապետյանն է թիվ մեկ ընտրատարածքի իրական ընտրյալը և նրան կոչ եմ անում հրաժարվել մանդատը վայր դնելու իր մտադրությունից կամ մասնակցել թիվ մեկ ընտրատարածքում անցկացվելիք լրացուցիչ ընտրություններին` դրանք վերածեկով վստահության հանրաքվեի»:
ՖԻԴԵ-ի կոնգրեսը, որ այսօր տեղի է ունենում Ստամբուլում, որոշում է կայացրել Շախմատի համաշխարհային օլիմպիադայի անցկացումը վստահել Բաքվին։
18-ամյա փոփ-երգչին անհայտ պատճառներով դուր չի եկել հարեւանությամբ «հերթապահող» լուսանկարիչներից մեկը, նա հարձակվել է վերջինիս վրա, կռվի ժամանակ կորցրել մարզակոշիկն ու գետնին գցել գլխարկը: Սելենան ստիպված է եղել հանդարտեցնել ընկերոջն ու գետնից հավաքել նրա իրերը:
«ԱՄՆ գաղտնի ծառայությունն անկարող կլինի, երբ ես հրացանս ուղղեմ Բարաքի ճակատին»,-գրել է 21 ամյա Դոնթե Ջամար Սիմսը:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը արդեն մյուս ամսվա ընթացքում ցանկանում է նորմալացնել Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները:
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն այսօր հայտարարել է, որ Բաքուն ներկայացրել է ամենալավ հայտը, այդ պատճառով ընտրությունն արվել է հենց այդ քաղաքի օգտին։ Նա ցանկություն է հայտնել Բաքու 2016-ի կազմկոմիտեի փոխնախագահի պաշտոնում տեսնել Հայաստանի ներկայացուցչի։
Ոչ մի կաշառք կամ ուրիշ որևէ միջոց արդյունք չէր տա, եթե ժողովուրդն իրոք ատեր այս իշխանություններին: Պարզապես մարդկանց մի խումբ, նոր տեխնոլոգիաները, համացանցն օգտագործելով, այնպիսի ուղերձներ է տարածում, որոնց նպատակը իշխանությունների դեմ ատելություն սերմանելն է: Ես չեմ ասում, որ այսօրվա իշխանության մեջ ամեն ինչ լավ է: Չէ, շատ վատ բաներ կան: Բայց դա չի նշանակում, թե նրանց հանդեպ ժողովուրդը նույնպիսի ատելություն է զգում, որպիսին ժամանակին զգում էր ԼՏՊ-ի հանդեպ: Համոզված եղեք, չկա:
«Ես ուսումնասիրեցի այդ հարցը և կարող եմ ձեզ ասել, որ ընկերությունը երբեք օրենքին համապատասխան չէր գործել: Եթե համեմատեք Սուքիասյանի և իմ օրոք վճարված հարկերի ծավալը, ինքներդ կհամոզվեք դրանում, այնինչ, ես առայժմ հասել եմ Սուքիասյանի օրոք գոյություն ունեցած վաճառքի ծավալի ընդամենը 60%-ին»:
Աբասը նկատել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 133 անդամ պետությունները արդեն ճանաչում են Պաղեստինը որպես պետություն՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, ու Պաղեստինն այդ երկրներում ունի դեսպանություններ: Աբասը, սակայն, ընդգծել է շատ երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի ու Արևմտյան Եվրոպայի շատ երկրների կողմից ճնշումը , որոնք չեն ցանկանում Պաղեստինին ճանաչել որպես պետություն:
Հարձակումը տեղի է ունեցել, երբ Աֆղանստանի կառավարության պաշտոնյաները հավաքվել էին` նշելու հակաթալիբանյան ուժերի հրամանատար Ահմադ Շահ Մասուդի մահվան 11-ամյակը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը շատ խիստ էր և համոզիչ, այն ավելին էր, քան սպասվում էր: Բարեբախտաբար, նա նույն ուղերձը հղեց և՛ Երևանում, և՛ Բաքվում: Դա այնքան էլ հեշտ չէր և այնքան էլ սպասված չէր, քանի որ շատ հաճախ խոսքերը տարբեր պետություններում փոխվում են:
Անգոլայի նոր Սահմանադրության համաձայն՝ հաղթող կուսակցության առաջնորդը ինքնաբերաբար դառնում է նախագահ:
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկեց «Վիքիկոնֆերանս Երևան 2012» միջոցառումը։ Սա Wikipedia-ի մասնակիցների և Վիքիմեդիա նախագծերով հետաքրքրվողների առաջին միջազգային վիքիհավաքն է Հայաստանում:
Համայնքի ղեկավարների և ավագանու անդամների ընտրություններ կանցկացվեն Արարատի և Արմավիրի՝ 97, Լոռու մարզի` 113, Շիրակի` 119, Սյունիքի 109 համայնքներում: Արտահերթ ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Արարատի մարզի Սիփանիկ համայնքում:
Սեպտեմբերի 17-ից կմեկնեմ իմ ապագա կնոջ մոտ, այնտեղ կլինի մեր նշանադրության արարողությունը: Հարսանիքը կլինի կա՛մ արտերկրում, կամ այստեղ՝ Հայաստանում: Կինս հայ է, անունը՝ Լուիզա: Շոու-բիզնեսի հետ բացարձակ կապ չունի:
Օգոստոսի վերջին Վրաստանի Թելավի շրջանում անցկացվել էր զինված խմբավորման հետապնդման լայնածավալ գործողություն, որի արդյունքում, ըստ ՆԳՆ-ի, խմբավորումը հայտնաբերվել ու վնասազերծվել էր: Սպանվել էր 11 գրոհային, վրացական կողմը ևս կորուստ էր ունեցել՝ զոհվել էր 3 հատուկջոկատային: Ավելի ուշ պարզվել էր, որ 11 գրոհայիններից 2-ը եղել են Վրաստանի, իսկ 5-ը՝ ՌԴ քաղաքացիներ:
Կանադայի, Ուրուգվայի, Բուենոս Այրեսի, Ավստրալիայի հայկական համայնքները և Հայ դատի հանձնախմբերը դատապարտել են հունգարա-ադրբեջանական գործարքը:
«Տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուբեն Հայրապետյանի և Գագիկ Ծառուկյանի միջև, և Ռուբեն Հայրապետյանը կտրականապես հերքել է` ասելով, որ ինքը (Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ:- Ա.Ս.) նման բան չի ասել, և հրապարակվածը (այն մասին, որ թե «Հարսնաքարի» դեպքից հետո իր տան առջև բողոքի ցույցերը կազմակերպել է Գագիկ Ծառուկյանը:- Ա.Ս.) չի համապատասխանում իրականությանը»,- 168.am-ին տեղեկացրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ ծավալվել է մտքերի փոխանակություն երկկողմ օրակարգի շուրջ, «շոշափվել են նաև մերձդնեստրյան եւ ղարաբաղյան կարգավորման հարցերը»։
Այսօր Հայաստանում անոմիա է տիրում, որը կտրուկ հարված է հասցրել հեղինակությանը, օրինականությանն ու վստահությանը: Շատ քիչ են մարդիկ, ովքեր պահպանել են հեղինակությունը: Ես չեմ տեսնում փոքր լիդերների հաղթանակի հնարավորություն: Սակայն դա չի նվազեցնում նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացող պոտենցիալ թեկնածուների քանակը: Դա բնական է մի երկրի համար, որտեղ կարգավիճակի հարցն այդքան սուր է դրված: Նախագահական մրցապայքարին մասնակցությունն ինքնաբերաբար տալիս է այդ կարգավիճակը:
168.am-ը հետաքրքրվեց Տիգրան Թորոսյանից, թե արդյոք Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: Սակայն Տ. Թորոսյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ այս առիթով` պատճառաբանելով, որ նախ ինքը պետք է կարդա այդ հարցազրույցը.
Հայաստանի հեղինակությունը տարածաշրջանային աստղագիտական կենտրոն դառնալու դեպքում շատ կբարձրանա. «Սա նաև քաղաքական հարց է, քանի որ ոչ մի այլ բնագավառում Հայաստանն այնքան զարգացած չէ, որ դառնա տարածաշրջանային կենտրոն»:
Այսօր երեկոյան հայտնի կդառնան Վենետիկի 69-րդ կինոփառատոնի հաղթողները: Այս տարի մրցութային ծրագրում ավելի քիչ ֆիլմեր էին ներկայացված, քան անցյալ տարի. կինոփառատոնի ծրագրի նոր տնօրեն Ալբերտո Բարբերան ընտրել էր ընդամենը 18 ժապավեն:
«Սեպտեմբերի 6-ի ընտրությունները ցույց տվեցին, որ վարկանիշը չափվում է ֆինանսկան առավելությամբ. որքան շատ գումար, այդքան շատ վարկանիշ: Գագիկ Ծառուկյանն էլ ի՞նչ առավել հատկանիշ ունի, միայն փողի առկայությունն է, էլի: Մեր խնդիրն ինչո՞ւմն է, որ հասարակությանը հասցել են մի մակարդակի, որ չափման միավորները գալիս են ֆինանսից»:
Հիշեցնենք, որ հինգ օր առաջ «Արմավիա» ավիաընկերությունը դադարեցրել էր իրականացվող չվերթները դեպի Հալեպ` հաշվի առնելով Սիրիական ազատ բանակի սպառնալիքները:
«Դերասանը նետվել է երրորդ հարկում գտնվող իր բնակարանի պատուհանից այսօր ժամը 13.15-ին: 13.27 րոպեին դեպքի վայր են ժամանել շտապ օգնության աշխատակիցները, սակայն չի հաջողվել փրկել նրա կյանքը»,- interfax գործակալությանը հայտնել են վարչությունից: