Շուտով կարող է սահմանվել համաշխարհային տրանսֆերի նոր ռեկորդ, եթե պայմանագրի երկարաձգման բանակցությունները չպսակվեն հաջողությամբ:
«Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան հասկացնել է տվել, որ չի համբերում, թե երբ դուրս կգա խաղադաշտ:
ՀՀ նախագահն անդրադարձել է սեպտեմբերի 9-ին հանրապետությունում տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ գոհունակությամբ նշելով, որ ընտրություններն անցել են կազմակերպված, առանց լուրջ միջադեպերի, մրցակցային պայմաններում, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է արդյունքները:
Որքան էլ մեր պաշտոնյաներն անգիր արած կրկնեն, թե եվրոպական և եվրասիական ինտեգրացիան իրար ոչ թե հակասում, այլ փոխլրացնում են, իրականում Հայաստանը կանգնած է ընտրության առջև: Ռուսներն այդ մասին ակնարկում են գրեթե սպառնալիքներով, «արևմտյան գործընկերները»` Սաֆարովի գործից հետո ցուցաբերած քաղաքական աջակցությամբ ու նաև՝ ֆինանսական հետևանքներ ենթադրող գործողություններով: Ընտրություններ կեղծելու մեջ մասնագիտացած Հայաստանի իշխանությունների համար, սակայն, սա շատ դժվարին ընտրություն է. որևէ կեղծիք կարող է չներվել հակառակ կողմից:
Նոր դիմակը մշակվել է հատուկ նրա համար՝ հաշվի առնելով նրա վնասվածքի առանձնահատկությունը։
Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ նման հավակնություններ ունեն նաև «Արսենալն» ու «Լիվերպուլը»։
Այո, շատ չի շոշափվում իմ անունը, այդտեղ նաև իմ «մեղավորությունը» կա: Ամեն տեղ չէ, որ ես ցանկանում եմ լինել: Լրատվամիջոցներից խուսափելու ներքին մղում կա: Բայց չեմ մերժում հարցազրույցի հրավերները, եթե, իհարկե, ժամանակս ներում է: Հեռուստատեսություններից, անկեղծ ասած, խուսափում եմ: Այնպես չէ, որ ասելիք չունեմ, մտածում եմ` երբ ճիշտ ժամանակը գա, այդ ասելիքը կասեմ: Բացի այդ, ասելիքս հիմնականում երաժշտության միջոցով եմ ասում:
ՀՖՖ մամուլի ծառությունը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց Ռայմոնդ Ֆերհեյնի` Հայաստանի հավաքականից հեռանալու մասին լուրերը:
Գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատել է նախագահ Սերժ Սարգսյանը, հետևաբար՝ Պաշտպանության նախարարությունը չի կարող խոսել ազատման պատճառների մասին:
Երեկ «Դալան» ցուցասրահում կայացավ Դավիթ Կարեյանի, Եվգինե Մարտիրոսյանի, Մերի Մոնի, Դիանա Հակոբյանի, Արթուր Սարգսյանի Գագիկ Չարչյանը և այլ հեղինակների խմբակային ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված էին նոր ֆիգուրատիվ, պոպ-արտ, աբստրակտ արվեստի ուղղություններով գործեր:
168.am-ի այն հարցին, թե առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն արդյո՞ք սատարելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ԲՀԿ մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Այնպես, ինչպես վերջին շրջանում անընդմեջ խոսվել է նախագահական ընտրությունների մասին, մենք որևէ նոր բան չենք ասելու: Եվ կասենք այն պահին, երբ կգտնենք նպատակահարմար: Եվ հատուկ ավելացնեմ, որ դա չի նշանակում, որ մենք չունենք որոշում, և դա չի նշանակում, որ մենք ունենք որոշում, և դա չի նշանակում, թե մենք քննարկում ենք այդ հարցը: Դա նշանակում է, որ ռազմավարական և մարտավարական նպատակահարմարությամբ մենք հիմա չենք ուզում խոսել այդ մասին»:
Կահիրեի ժողովրդագրության կենտրոնը (Cairo Demographic Center) և ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամը տրամադրում են կրթաթոշակներ ժողովրդագրության ոլորտի մասնագետների համար: Ծրագրի ընդհանուր տևողությունը 2013 թվականի հունվարից մինչև դեկտեմբեր ամիսն է: Մասնակիցները ծրագրի ավարտից հետո ստանում են.
Տիգրան Սարգսյանի այսօրվա հայտարարությունները, «Վեդոմոստիի» նրա գնահատականների տոնից ակնհայտորեն մեղմ տոնայնությամբ, հիշեցնում են «գործուն զղջման խոսքեր»: Բացառված չէ, որ հետևելով այդ հարցի շուրջ հայաստանյան զարգացումներին, Տ. Սարգսյանը հասկացել է, որ ինքը կարող է դառնալ «սպիտակ ագռավ»` Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցում: Իսկ հիմա՝ նախագահական ընտրություններից առաջ ու ՀՀԿ-ի կողմից ակնհայտորեն հանդուրժվող ԲՀԿ-ի հակավարչապետական հայտարարությունների ֆոնին, այդ կարգավիճակը, մեղմ ասած, ձեռնտու չէ և կարող է հղի լինել անկանխատեսելի հետևանքներով:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե ե՞րբ է կառավարությունն, ի վերջո, առաջին դասարանցիներին տրամադրելու խոստարված անվճար համակարգիչները:
Լիբիայի ազգային ասամբլեայի Գերագույն ազգային կոնգրեսի նախագահ Մուհամմադ Ալ-Մագարիֆը ներողություն է խնդրել ԱՄՆ-ից Բենղազիում այդ երկրի դեսպանի սպանության համար, հաղորդում է Reuters-ը: «Մենք կատարվածի համար ներողություն ենք խնդրում ԱՄՆ-ից, ժողովրդից և ամբողջ աշխարհից»,- ասել է նա Al-Jazeera-ի ուղիղ եթերում:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը կհանդիպի Կիպրոսի բարձրաստիճան ղեկավարության հետ:
«Մեր քաղաքացիների համար միակողմանիորեն վերացնելով վիզային ռեժիմը՝ վրացական կողմը հրաժարվեց լուծել Վրաստանի տարածքում ռուսների անվտանգության իրավական երաշխիքների հարցը: Վրաստանում գործող «Օկուպացված տարածքների մասին» օրենքը նախատեսում է քրեական հետապնդում Աբխազիա և Հարավային Օսիա այցելած ռուսների համար, որոնք վրացական կողմը համարում է իր տարածքները»:
«Կառավարության բոլոր համապատասխան անդամները ներգրավվել են հարցի քննարկմանը, սակայն վերջնական որոշումը, բնականաբար, կայացրել եմ ես»:
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հարց ուղղեց` կապված ռուսական 500 մլն դոլար վարկի օգտագործման հետ: Սակայն նրա փոխարեն հարցին պատասխանեց ՀՀ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Հ. Բագրատյանն, ի դեպ, նշեց, որ թեպետ ինքը ՀՀ կառավարության կողմից ստացել է գրավոր պատասխան, սակայն այն իրեն չի բավարարել: «Ստացել եմ […]
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն արագ հեռացել է ԱԺ շենքից:
«Ես ինքս էլ ուզում եմ ընդգրկվել քաղաքական հանձնաժողովում, նախկին կազմում կայի, բայց հիմա մեծ կասկածներ ունեմ, որ կմնամ, բայց եթե չմնամ էլ հատուկ դիտավորության չեմ վերագրի: Քաղաքական խմբերում ցանկացած պատգամավոր կարող է ցանկացած հարց բարձրացնել, և քաղաքական հանձնաժողովում չլինելով` կարող ես խոսել այն բոլոր հարցերի մասին, որ ցանկանում ես»,- ըստ yerkir.am-ի` ասել է Ն. Զոհրաբյանը:
Հաղորդվում է նաև, որ Իդլիբ մարզում այսօր հարձակման է ենթարկվել բանակային անցակետը, ինչի հետևանքով զոհվել է 18 զինծառայող:
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե Եվրասիական միության հետ կապված պաշտոնական հրավեր եղե՞լ է և ինչպիսի՞ն է ՀՀ կառավարության վերաբերմունքը միության նկատմամբ, որոշակի գործընթացներ նախատեսվա՞ծ են, թե՞ ոչ:
CANDLE նախագծի շրջանակներում Հայաստանում կառուցվող AREAL գծային արագացուցիչը կսկսի գործել 2013 թվականին: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության կողմից 2008 թվականին ընդունված որոշման համաձայն՝ Հայաստանում ստեղծվելու է CANDLE միջազգային գիտական հետազոտությունների կենտրոնը:
Արդյունքում Հայրապետյանին այսօր չեն բշտում թերևս միայն կուսակիցներն ու ալարկոտները: «Լռությունը` ոսկի է» ասացվածքը կարծես հենց Հայրապետյանի համար էր մտածված: Շուրջ տասը տարի Ազգային Ժողովի ամբիոնից մի ելույթ չի ունեցել, մեկ էլ հանկարծ «մտքերի» այսպիսի ջրվեժ, այն էլ` քաղաքագիտական-կոնսպիրատիվ շեղումով:
Նախատեսվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում` Երեւան-Արարատ ճանապարհահատվածի շինարարության սկիզբը խորհրդանշող հիմնաքարի տեղադրման արարողություն, Աշտարակ քաղաքում «Isolux Corsan» շինարարական ընկերության եւ «Safege» (Բելգիա) ինժեներական ընկերության համատեղ գլխամասային գրասենյակի հանդիսավոր բացումը:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը Սերժ Սարգսյանի հետ խոսել է Եվրամիություն-Հայաստանի համագործակցության հետագա զարգացման ու Հայաստանի եվրաինտեգրման ջանքերին աջակցության՝ ԵՄ պատրաստակամությանը:
Ամերիկյան հայտնի «Reuters» լրատվական գործակալությունը սեպտեմբերի 11-ին հոդված է հրապարակել` «Եթե Կովկասում պատերազմ բռնկվի, այն կարող է տարածվել» վերնագրով, որտեղ անդրադարձ է կատարվում Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հայտնի դեպքին և հայ-ադրբեջանական հակամարտությանը:
Անկախ ամեն ինչից, Լևոն Տեր-Պետրոսյանը պահպանել է իր խարիզմը: Սակայն, եթե 2008 թվականին կարողացավ դրանով լուրջ արդյունքի հասնել, ապա այս անգամ միայն խարիզմը չի օգնի: Լ. Տեր-Պետրոսյանը կարող է փոխել իրադարձությունների` արդեն կանխորոշված թվացող ընթացքը միայն այն դեպքում, եթե խոստովանի անցած չորս տարիների ընթացքում թույլ տրված սխալները, մասնավորապես՝ մեկ տարի առաջվա «քաղաքագիտական վերլուծության սխալը», և վարի ազնիվ ու մաքուր քաղաքականություն: Դ
«Մեզ հստակ հաջողվել է ապացուցել, որ ամպերը որոշ դեպքերում Մարսի վրա ամբողջությամբ ձևավորված է ածխածնի երկօքսիդից, սակայն նրանք բավականին պինդ են, որպեսզի գան այն նույն տեսքով՝ փաթիլներով, ինչ Երկիր մոլորակում»,- նշել է Կալիֆորնիայի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր, ուսումնասիրությունների աշխատանքները գլխավորած Փոլ Հեյսը։