Մանչինին և Բալոտելին կրկին վիճել են
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելին չի ընդգրկվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ռեալի» հետ հանդիպման հայտացուցակում թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի հետ վիճելու պատճառով:
Բալոտելին թիմի հետ ժամանել է Մադրիդ, սակայն չի ընդգրկվել անգամ պահեստայինների թվում: Ինչպես հաղորդում է The Daily Star-ը, Մանչինին դա արել է կարգապահական նկատառումներով: Շաբաթ օրը կայացած «Սթոք Սիթիի» հետ խաղից հետո Բալոտելին մինչև առավոտ մասնակցել է երեկույթի, այն դեպքում, երբ Մանչինին խնդրել էր պահպանել ռեժիմը «Ռեալի» հետ խաղից առաջ: Հենց այս պատճառով էլ իտալացի մասնագետը որոշել է պատժել Բալոտելիին:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի առաջին տուրում «Սիթին» մրցակցի հարկի տակ 2:3 հաշվով զիջեց «Ռեալին»:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը