«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է այն լուրերը, թե իր և հարձակվող Մարիո Բալոտելիի հարաբերությունները վատացել են:
Կոտրված կայքերի թվում են՝ azinweb ցանցը, karate.az-ը, yaddas.azinweb.net-ը:
Առաջիկա նախագահական ընտրություններն իրենց նշանակությամբ գրեթե հավասարազոր են լինելու Անկախության հանրաքվեին: 2013 թվականին պետք է «այո» ասել այն թեկնածուին, ով թե Ռուսաստանից, թե Արևմուտքից Հայաստանին պարտադրվող գործընթացներին «ոչ» պատասխանելու կամք ու հնարավորություն կունենա: Դժբախտաբար, ընտրություններից 6 ամիս առաջ նման թեկնածու դեռևս չի ուրվագծվում:
«Ես երբևէ չեմ գնացել, չնայած, անկեղծ ասած, Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք ինձ չէին էլ հրավիրում: Ըստ իս՝ Հայաստանում այնպիսի վիճակ է, որը թույլ չի տալիս, որ նմանատիպ տոնակատարությանը մասնակցեն բոլորը: Իհարկե, շնորհակալ եմ հրավերի համար, բայց մնում եմ իմ կարծիքին, որ Հայաստանում դեռ լուրջ փոփոխություններ չեն եղել, որ կարողանանք բոլորս միասին տոնել»:
Կորեայի Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարությունը որոշում է կայացրել բարձրացնել մարտական պատրաստականությունը՝ կապված Դեղին ծովում հաճախակի դարձած սահմանախախտումների հետ:
«…Նա ինձ հրավիրեց սիգար ծխելու և զրուցելու: Այդ շենքի յոթերորդ հարկից հրաշալի էր երևում Երևանը և Հյուսիսային պողոտան՝ լեփլեցուն սրճարաններով, զբոսանքի դուրս եկած մարդկանց բազմությամբ: Մտովի տեղափոխվեցի 90-ականների սկզբները՝ հիշելով մութ ու ցուրտ Երևանը: Այդ պահի իրական և մտավոր պատկերները մոտս երկու միտք ծնեցին»:
Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի երկրորդ նիստում հնչել են առաջարկներ` աշխարհի խոշոր մայրաքաղաքներում կազմակերպել մշտական հիմունքներով գործող թանգարանային ցուցադրություններ:
Հետազոտությունը նպատակ է ունեցել ցույց տալու պասիվ ծխելու ոչ միայն ֆիզիկական, այլև տնտեսական հետևանքները: Պարզվել է, որ պասիվ ծխելը երկրի արտադրությանը շուրջ 6.6 միլիարդ դոլարի վնաս է պատճառում:
Նշվում է, որ 2012թ.-ի հոկտեմբերին Նոդան կարող է վերադասավորումներ իրականացնել Ճապոնիայի կառավարությունում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Իրավիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Առևտրի համաշխարհային կազմակերպությունը վերանայել է 2012թ. համաշխարհային առևտրի աճի կանխատեսումը։ Արդյունքում՝ հնարավոր աճի գնահատականը կտրուկ իջել է՝ հասնելով 2.5%-ի։
«Մեզ տվեցին բանաձևերի մի սրվակ ու ասեցին՝ խմե՛ք: Մենք խմեցինք ու դարձանք ստրուկ, դա նման էր թմրանյութի: Մեզ ասացին, որ մարդն աշխարհ է գալիս հարստություն կուտակելու ու հաճույքներին տրվելու համար»:
Այդ այցի չեղյալ հայտարարման պատճառը Էրդողանի աշխատանքային խիտ գրաֆիկն է: Ավելի վաղ նշվում էր, թե այդ այցը տևելու է 5 օր, սակայն հետագայում այն նվազեցվեց մինչև 3 օրվա, քանի որ Էրդողանը սեպտեմբերի 30-ին մասնակցելու է իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նիստին, որում կարևոր հայտարարություններ է անելու:
«Մենք, քանի որ զարմանալի ժողովուրդ ենք, սկզբից դարձանք ազատ, նոր անկախ, բայց ժողովուրդների մոտ հակառակն է տեղի ունենում»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:
«6 քաղաքական կառույց, այդ թվում՝ Բելառուսի քրիստոնեական դեմոկրատիան, Բելառուսի ռադիոէլեկտրոնային արդյունաբերության անկախ արհմիությունը, «Բելառուսական ռուխը» (շարժում), Բելառուսական մտավորականության ռադան, Երիտասարդ ճակատը, այսօր հանդես են գալիս միասնական դիմումով՝ ընտրողներին կոչ անելով չմասնակցել խորհրդարանական ընտրություններին», – ասել է Լեբեդկոն:
«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին և նախկին հարձակվող Ֆիլիպո Ինձագին, ով այժմ աշխատում է երիտասարդական թիմում, վիճել են ակումբի մարզաբազայում:
Ֆիրուզաբադին, անդրադառնալով այս օրերին Սիրիայում Իրանի ռազմական ներկայության մասին հրապարակված տեղեկություններին, նշել է. «Իրանը Սիրիայում ռազմական ներկայություն չունի: Եթե Իրանը ցանկանա որևէ երկրում ռազմական ներկայություն ունենալ, ապա դա տեղի կունենա միջազգային նորմերի շրջանակներում»:
Կայքի ստեղծողները վստահ են, որ ԵՌԱԳՈՒՅՆ-ը կարևորագույն խթան պիտի հանդիսանա` արևմտահայերենը պահպանելու և զարգացնելու գործին, և կայքի համակիրների բանակն օրեցօր կավելանա:
Հայկական եկեղեցուն վերադարձված հինգ հողամասերից երեքը գտնվում են իրար կից, և նրանց վրա գործում է «Օրհանիե» զորամասը, իսկ մյուս երկուսը գտնվում են եկեղեցու մոտ: Շահընքեօզի խոսքերով, դատական գործընթացը դեռ շարունակվում է և ճշտվում է ժամանակացույցը, թե երբ պետք է այդ տարածքները դատարկվեն և անցնեն եկեղեցու անմիջական տնօրինման տակ:
Իր խոսքն ուղղելով ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում ապրող հայ ժողովրդի զավակներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ասել է, որ պետք է միասնական կամքով կերտել մեր երազների հայրենիքը, որը պիտի լինի յուրաքանչյուր հայորդու հպարտությունը և յուրաքանչյուր հայ զավակի տունը:
Բժիշկների նախնական գնահատակններով` ֆուտբոլիստները կարող են շարք վերադառնալ 3 շաբաթից ոչ շուտ:
«Հարկավոր է անել ամեն ինչ, որպեսզի ՀՀ-ն դուրս գա ճգնաժամից»,- ասում է Numetrics Management Systems ընկերության փոխնախագահ, գիտության և նոր տեխնոլոգիաների գծով տ.գ.դ., պրոֆեսոր Պավել Բարսեղյանը:
Նշված ավտոմեքենան՝ առջևի հատվածում վնասվածքներով, ոստիկանության ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողների կողմից հայտնաբերվել է Մուսալեռ գյուղի հատվածում` կիսակառույց շինության մոտ: Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նախօրեին Ստրասբուրգում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հովանու ներքո կազմակերպված Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի բացման արարողությանը, որին մասկացել են շուրջ 47 երկրների խորհրդարանների ղեկավարներ:
Ես երազում էի ձի քշել սովորել, զենքի տիրապետել, ինչո՞ւ չէ` նաև սուսերամարտին կամ կասկադյորական արվեստին տիրապետել: Այդ բոլորը դերասանին անհրաժեշտ են: Դերասանը պետք է գիտակցի, որ ցանկացած ասպարեզում պետք է լուծում գտնի, կարողանա ստեղծված խնդրի տակից պատվով դուրս գալ:
Ժան-Կլոդ Մինյոնը ասել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում ու տեղեկացրել, որ առաջիկայում մտադիր է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
2000թ. մարտին նա անպարկեշտ վարքի պատճառով հեռացվել էր աշխատանքից, ինչից մի քանի օր անց վերադարձել էր ու գնդակահարել իրեն աշխատանքից ազատած մենեջերին, գանձապահին ու 3 աշխատակցի:
Դեսպան Ռենոն հաստատել է պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությունը զարգացնելու ֆրանսիական կողմի պատրաստակամությունը` նշելով, որ ֆրանսիական կողմը պատրաստ է աջակցել հայկական կողմին զինծառայողների կրթության և վերապատրաստման հարցում:
Ուղիղ ժամը 12-ին նրանք բացեցին շոմպային շշերն ու միմյանց շնորհավերեցին անկախ հանրապետության 21-ամյակի տարեդարձի կապակցությամբ:
Թոփ տասնյակում այս տարի չի ընդգրկվել Ջորջ Սորոսը: Ցուցակում այս տարի չկան նաև որևէ լրատվական-սոցիալական աշխատակիցներ, փոխարենը կան նորեկներ, ովքեր իրենց ռեստորանային բիզնեսների կամ արտադրած մարզաշապիկների վաճառքով այսօր 400 ամենահարուստ մարդկանց ցուցակում են հայտնվել: