
Սիրիայի իշխանություններն հայտնել են 100 աֆղան ահաբեկիչների ոչնչացման մասին

Սիրիական իշխանությունները հայտարարել են, թե Հալեպի մոտակայքում ոչնչացրել են Աֆղանստանից ժամանած մոտ 100 ահաբեկիչների: Այս մասին տեղեկացնում է պետական «ՍԱՆԱ» գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն, կառավարական զորքերը Հալեպում ռազմական գործողություն էին իրականացնում մի քանի օր շարունակ, ինչի արդյունքում 100 ահաբեկիչ է ոչնչացվել և վնասազերծվել է զինամթերքով բեռնված 12 մեքենա:
Նշենք, այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, թե մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից մեկում վթարի է ենթարկվել կառավարական մարտական ուղղաթիռ: Պետական լրատվամիջոցները, հաստատելով, վթարի փաստը, մանրամասներ չէին հաղորդել, մինչդեռ իրավապաշտպանները հայտնում են, թե այն խփվել է ապստամբ ուժերի կողմից: