«Իրոք, շատ բան է փոխվել այս տարիների ընթացքում: Միակ և ամենահստակ մեկնաբանությունն այն է, որ միայն անկախությունից հետո նոր կամաց-կամաց սկսեց ձևավորվել գործարար ոլորտը: Իսկ դա, թերևս, կարևորագույն բաներից մեկն է»:
«Պատասխանատվություն եմ զգում նրա համար, որ 1991-ի սեպտեմբերի 21-ին քվեարկեցի անկախության օգտին, և, իհարկե, նաև պատասխանատվություն եմ զգում նրա համար, որ այն ակնկալիքը, որ ունեինք, ցավոք սրտի, չի իրականացել կամ առայժմ չի իրականացել: Կարծում եմ՝ բոլորս պետք է պատասխանատվություն զգանք դրա համար»:
«Ես անկախ պետություն Սովետական Հայաստանն եմ տեսնում, Սովետական Միության կազմում, որտեղ օրական բեռնվում ու բեռնաթափվում էր 4000 վագոն ժողովրդատնտեսական բեռներ, երբ Հայաստանի արտադրության մոտ 130 արտադրատեսակներ արտահանվում էին աշխարհի տարբեր, այդ թվում՝ առաջավոր երկրներ: Սովետական Հայաստանն արդեն հասել էր տիեզերք և տիեզերքի հարցն էր լուծում, խաղաղ ապրում էր հայ ժողովուրդը: 350.000-անոց հանրապետությունը հասավ մինչև 4 միլիոնի»,- նշեց Ռուբեն Թովմասյանը:
«Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության» ղեկավար Վազգեն Սաֆարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր` Անկախության տոնի առթիվ, կուսակցությունը հավաքել է նախագահության անդամներին ու ընդլայնված նիստ է անցկացրել:
«Յուրաքանչյուր հայ իր հոգում պետք է ունենա անկախության գաղափարը: Պետականության վերականգնումը և Հայաստանի հզորացումը պետք է լինի առաջնային: Ամենակարևորը Հայոց կանաց համար խաղաղության պահպանումն է, լուրջ դժվարություններին մենք կարող ենք դիմանալ, կարող ենք հաղթահարել դրանք, բայց խաղաղությունը պետք է պահպանենք»,- նշեց «Կանայք հայոց աշխարհի» կուսակցության նախագահը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրել է ընդունելություն: Հանրապետության ղեկավարը ընդունելության ժամանակ շնորհավորական խոսք է հղել Անկախության տոնի առթիվ: Այն ներկայացնում ենք ստորև. Վեհափա՛ռ Տեր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ պաշտոնաթող նախագահ, Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգարժա՛ն հյուրեր, Շնորհավորում եմ Անկախության տոնի […]
Հայաստանի անկախության 21-ամյակին նվիրված միջոցառումները սկսվել էին դեռ կեսգիշերից: ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի անդամներն ու մի խումբ երիտասարդներ երեկ՝ սեպտեմբերի 20-ին` կեսգիշերին մոտ, հեծանիվներով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ՝ այնտեղ տոնելու Անկախության տոնը: Ուղիղ ժամը 12-ին նրանք բոլորն Ազատության հրապարակում էին, որտեղ բացեցին շամպայնի շշերն ու միմյանց շնորհավորեցին Հայաստանի անկախության 21-ամյակը:
Կարող ենք նշել նախ՝ օրենսդրական դաշտի բարեփոխումները, որոնք տեսանելի են, հանգիստ գործունեություն ծավալելու հնարավորությունները, ինչպես նաև՝ այն ազատությունն ու հնարավորությունները, որոնք մեզ տվել է անկախության հռչակումը: Ինչպե՞ս կարող ենք չասել այդ մասին: Իհարկե, ազդեցությունը դրական է: Պետք է նշենք, որ եղել են նաև բացթողումներ, թերություններ, սակայն ձեռքբերումներն առավել քան ակնհայտ են»:
Այս տարվա նոյեմբերի 10-ից «Ազատություն» ռադիոկայանը դադարեցնելու է իր հեռարձակումը Մոսկվայում՝ միջին ալիք հաճախականությամբ, և սկսում է մուլտիմեդիա հեռարձակումը, որը ենթադրում է ռադիոեթերի հեռարձակման և հաճախականության փոխանցումը համացանց:
Այս պահին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հրավիրված՝ Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված ընդունելությունը: 168.am-ը փորձեց ճշտել, թե քաղաքական ուժերից որո՞նք են ընդունել ՀՀ նախագահի հրավերը, որո՞նք` ոչ:
Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 16.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի բուսաբանական այգում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:
Դեպքի վայր է ժամանել հատուկ նշանակության ջոկատը: Հնարավոր է պատանդների թիվը ավելի շատ լինի,- տեղեկացնում է BBC-ի -աղբյուրը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.27-ին, մարվել՝ 17.38-ին: Նախնական տվյալներով այրվել է 300 քմ տանիք:
Հիշեցնենք, որ ԱԻՆ-ից տեղեկացրել էին, թե Արշակունյաց պողոտայում հայտնաբերված նռնակը ժանգոտած է, սակայն վրայի օղակը բացակայում է, այսինքն այն կարող է պայթել: ԱԻՆ-ից սպասում են, որ ՊՆ-ից սակրավորները կժամանեն և նռնակը տանելով ապահով վայր՝ կոչնչացներ:
Հայաստանի քաղաքական բառապաշարում վերջին տարիներին հաստատուն տեղ է զբաղեցնում «ոչինչ չի բացառվում» արտահայտությունը: Դա օգտագործում է թե իշխանական, թե ընդդիմադիր գործիչների մեծամասնությունը` որևէ երևույթի վերաբերյալ կանխատեսումներ անելիս: Զուտ մարտավարական առումով, իհարկե, դա բավական հեշտ և հարմար մեթոդ է. թվում է` ցանկացած հարցի կարելի է չպատասխանել` պատասխանելով՝ «ոչինչ չի բացառվում»:
Զգուլաձեն արդեն իսկ իր առաջին հայտարարությամբ է հանդես եկել՝ երկու խոստում տալով. բանտերում թույլ չտալ բռնության դեպքերն ու 10 օրից երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում հանգիստ իրավիճակ ապահովել:
Ղրղըզստանի հիշատակումը Բելառուսի համար ներկայում ցավոտ հարց է՝ կապված երկրի նախկին նախագահին արտահանձնելու իրավիճակի հետ: «Դուք ծանոթ եք մեզ համար այդ բարդ իրավիճակին, որ Ղրղըզստանը պահանջում է արտահանձնել նախկին նախագահին ու նրա եղբորը:
«Այսօր որոշ մարզպետներ, գյուղապետեր, որոնք լիարժեքորեն չեն համապատասխանում իրենց պաշտոնին, որը ժողովուրդն էլ դա լավ գիտի, իրենք էլ դա լավ գիտեն, այդ դասին դասվում է նաև ձեր նոր նշանակված մարզպետը, որն այս 4 ամսվա ընթացքում ոնց որ եղել է ջերմուկ վաճառող, մինչև հիմա վաճառողի մակարդակից չի էլ փոխվել: Այս չորս ամիսների ընթացքում արդեն ժողովուրդն իր գնահատականը տվել է, որին ասում են` «ծիրանի ցոգոլ»: Թե ե՞րբ պիտի հասնի` ես չգիտեմ»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:
Մինչ այսօր այդ բարձրագույն կոչումով են պարգեւատրվել 14 հայորդի եւ մեկ ռուս` Հայաստանին մատուցած ծառայությունների համար:
«Եթե հիշում եք Գագիկ Բեգլարյանի հետ կապված արարների շարքը, ապա հիմա ականատես ենք դառնում հաջորդ արարների շարունակմանը: Մի շոուն փոխանցվեց մյուս շոուին: Վերջին շոուն, կարծում եմ, կլինի այն, որ պաշտոնից կազատվի կամ կձերբակալվի որևէ օպեր-լիազոր: Մի խեղճ ու կրակ մեկին կգտնեն ու հարցն այդպես կլուծեն: Ատկատի գործերում դժվար թե որևէ նախարարություն իր դերը զիջեր ինչ-որ այլ կառույցի. փողի մասին լսելուց բոլորն առաջինն են կանգնած»:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարկան վարչության փրկարար ջոկատը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Նախագահ Ասադն իր և սիրիական ազգի անունից լավագույն մաղթանքներ է հղել և հաջողություններ ցանկացել նախագահ Սերժ Սարգսյանին և բարեկամ հայ ժողովրդին:
Այդ օրը գիշերվա և ցերեկվա տևողությունը հավասարվում է, որից հետո գիշերն ավելի երկար է տևում, քան ցերեկը: «Աստղագիտության մեջ ասվում է, որ սկսվում է աստղագիտական աշունը: Իրականում այսօր ամառվա նախավերջին օրն է», նշել է գիտնականը:
ՀՀ բնապահպանության նախարար Ա.Հարությունյանի կողմից հաստատված շրջակա միջավայրի վրա ազդեցության հ. ԲՓ 70 փորձաքննական եզրակացությունները հակասում են ՀՀ օրենսդրությանը: «Խաչաղբյուր 1» ՓՀԷԿ-ի գործարկումը եւս խախտում է ՀՀ օրենսդրությունը, եւ վերջինիս գործարկումը ենթակա է դադարեցման:
168.am-ը մարզպետ Աշոտ Ղուլարյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է աշխատանքային ժամին զբաղվել է կուսակցական գործունեությամբ, ինչն օրենքով արգելվում է: Ի պատասխան, Ա. Ղուլարյանն ասաց. «Դրանք հերթական հերյուրանքներն են: Ասեմ, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Չկա այդպիսի բան: Մարզպետը ուղղակի պարտավոր է ընտրություններից առաջ ազատ, արդար և օրենքի պահանջներին համապատասխան ընտրություններ կազմակերպել, և ընտրություններն օրենքի տառին համապատասխան անցկացնելու համար բոլոր կառույցները պետք է աջակցություն ցուցաբերեն, պարտավոր են աշխատանքներ իրականացնել»:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել ԱԱԾ, ՀՀ Ոստիկանության և ՊՆ համապատասխան մարմինները:
Նախնական տվյալներով ռումբը տեղադրված է եղել կայանած մոտոցիկլետի վրա: Վիրավորների թվում կան մոտ 30 քաղաքացիական անձինք եւ 12 ոստիկան: Ավելի քան 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, գրում է «Թխայ Ռաթ» թերթը:
Անգնահատելի է համագումարի դերը Սփյուռքում հայ ինքնության պահպանման, Մեծ եղեռնի միջազգային ճանաչման և դատապարտման, արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացման եւ հայրենիքի զարգացման ու զորացման գործում: Շոշափելի է կազմակերպության դերակատարությունը նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման մեջ: